ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Ո՞վ և ինչու՞ ձախողեց Աբեի առաքելությունը Թեհրանում

Ո՞վ և ինչու՞ ձախողեց Աբեի առաքելությունը Թեհրանում
16.06.2019 | 12:54

Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրեց Իրանին Օմանի նեղուցում լցանավերի գրոհի մեջ, CNN-ը իրավիճակը մեկնաբանեց. «Ի՞նչ է կատարվել, համեմատաբար հասկանալի է՝երկու լցանավ ենթարկվել են հարձակման այն պահին, երբ անցնում էին ծովային մարտավարական ճանապարհով։ Բայց բացատրել՝ ինչու՞ դա տեղի ունեցավ և ո՞վ է պատվիրատուն, շատ ավելի բարդ է: Հիմնականում այն պատճառով՝ որ դա հազիվ թե օգուտ էր տալու տարածաշրջանի խաղացողներից որևէ մեկին»: Իրոք, ստեղծված միջազգային ինտրիգում որքան ասես բարդ հանգույցներ կան, այսօր մենք միայն մեկի մասին գիտենք: Միջադեպը համընկավ Թեհրան Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի այցի օրերին: Այցը համաձայնեցված էր Թրամփի հետ մայիսի վերջին՝ Տոկիոյում Ճապոնիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ: Թրամփն այն ժամանակ ասաց. «Ես գիտեմ, որ Ճապոնիան լավ հարաբերություններ ունի Իրանի հետ, վարչապետ Աբեն ասել է դա: Ես կարծում եմ, որ Իրանը ցանկանում է երկխոսություն սկսել: Մենք նույնպես դա ցանկանում ենք: Ես ուզում եմ տեսնել՝ ինչպես կզարգանա իրավիճակը: Ոչ ոք չի ուզում, որ սարսափելի բաներ լինեն»։ Իրանի ու ԱՄՆ հարաբերությունները նորմալացնելու համար միջնորդի դերը ստանձնելու Աբեի ցանկությունը կամ համաձայնությունը բացատրվում է ոչ միայն նրանով, որ Տոկիոն իր նավթի 5% ներկրում է Իրանից և ԱՄՆ պատժամիջոցների ճնշման տակ հրաժարումը գնումից լուրջ ազդեցություն կունենա երկրի վրա: Ակնհայտորեն Ճապոնիան վճռել է ակտիվացնել արտաքին քաղաքականությունը, ներկայություն ունենալ Մերձավոր Արևելքում, որ նկատելի կդառնար վարչապետի առաքելության հաջողության դեպքում:


Թրամփը աջակցություն հայտնեց այդ նախագծին, առավելևս որ Իրանն էլ դեմ չէր՝ Տոկիոն հարթի իրանամերիկյան կոնֆլիկտը: Ակնհայտ է, որ Աբեն Թրամփի հետ համաձայնեցրել էր որոշ առաջարկներ, որ պիտի փոխանցեր Իրանի ղեկավարությանը: Բրիտանական The Times-ը՝ հղում անելով ասիական ու ճապոնական դիվանագիտական աղբյուրներին, գրում էր, որ այդ առաջարկները կարող էին ավելի մանրամասն քննարկվել ու ճշտվել արդեն Թրամփի ու Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համենեի անձնական հանդիպման ժամանակ հետ, ում Տոկիոն կարող էր հրավիրել Օսակա՝ G20-ի սամիթին, կամ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ: Մեկ այլ տարբերակ՝ Աբեն Թեհրանի հանձնարարականով՝ ինքն է այդ առաջարկները բարձրաձայնում: Տեսականորեն՝ Ճապոնիայի վարչապետի առաքելությունը Թեհրանում կարող էր հաջողություն ունենալ: Դա կնշանակեր՝ Թեհրանը, որ հրաժարվել է Վաշինգտոնի հետ որևէ բանակցությունից, առայժմ չի հրաժարվում պատժամիջոցների քաղաքականությունից և չի վերադառնա միջուկային ծրագրի համաձայնագրին, վճռել է մասնակցել երկխոսությանը Վաշինգտոնի հետ՝ Աբեի միջնորդությամբ: Ավելին՝ Համենեին Ճապոնիայի վարչապետից վերցրեց Թրամփի ուղերձը, որի բովանդակությունն անհայտ է, բայց, դատելով ամեն ինչից, Թեհրանին դուր չի եկել: Համենեին այդպես էլ ասաց Աբեին՝ «Մենք չենք կասկածում Ձեր բարի կամքին ու վճռականությանը այն ամենի մասին՝ ինչ Դուք ասացիք ԱՄՆ նախագահի մասին, ես Թրամփին չեմ համարում որևէ ուղերձի արժանի մարդ և ես նրան պատասխան չունեմ»։ Հիմա՝ այո, իսկ հետո՞: Աբեին Իրան գործուղելու Թրամփի նախաձեռնությունը դատարկ տեղում չի հայտնվել: Ճապոնիայի վարչապետը փաստացի կատարել էր աշխատանքի միայն առաջին՝ ներածական մասը, երբ հայտնի իրադարձությունները եղան Օմանի նեղուցում: Ու մենք տեսնում ենք լարվածության հերթական գալարը Պարսից ծոցում ու Օրմուզի նեղուցում: Այնուհանդերձ, չնայած ԱՄՆ-ի ուժեղացված ռազմական ներկայությանը տարածաշրջանում, Իրանի հետ մեծ պատերազմի սպառնալիքը կոնկրետ չէ: Պարզապես որոշակի ուժեր կարողացան ձախողել Վաշինգտոն-Թեհրան բանակցային գործընթացի հավանականությունը: Իրանի ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը նկատեց. «Կատարվածը նվազագույնը կասկածներ է հարուցում՝ երբ որևէ կողմի այսպիսի թեթևությամբ մեղադրում են, կամ նա անմեղ է, կամ անչափ տխմար»: ԱՄՆ նախագահը հեռախոսով շնորհակալություն հայտնեց Աբեին «Իրանի հետ բանակցային գործընթացը կարգավորելու ջանքերի համար»: Ռուհանին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՇՀԿ-ի սամիթում, հայտարարեց, որ «Տարածաշրջանում այսօր ստեղծված իրավիճակը պայմանավորված է մեր երկրների միջև ավելի մեծ փոխգործակցության անհրաժեշտությամբ», և «այս պայմաններում արտաքին լուրջ ներգործության դեպքում, արտաքին պատժամիջոցների սահմանման, տարածաշրջանում երկրների գործակցության, մասնավորապես՝ մեր երկրների անհրաժեշտությունը օրեցօր ակտուալ է դառնում»: Տեսնենք՝ ինչ է լինելու:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. RFI-ին գրում է, որ ԱՄՆ-ը և Իրանը հունիսի 14-ին միմյանց մեղադրել են Օմանի նեղուցում երկու նոր խորհրդավոր վթարներից հետո: ԱՄՆ նախագահը Fox news հեռուստաալիքին հարցազրւոյցում մեղադրեց Իրանին Օմանի նեղուցում լցանավերի վրա հարձակման մեջ: Այդ գրոհներն ունեն «իրանական ձեռագիր»՝ հայտարարեց Դոնալդ Թրամփը: Երեկոյան Մայք Պոմպեոն հայտարարեց «Իրանի պատասխանատվության մասին Օմանի նեղուցում հարձակումների համար» և դատապարտեց «Իրանի կողմից լարվածության անթույլատրելի էսկալացիան»: ԱՄՆ-ի Կենտրոնական ռազմական հրամանատարությունը՝ Centcom-ը հրապարակեց տեսանյութ, որում ԱՄՆ զինվորականների պնդումով՝ Իսլամական հեղափոխության պահնորդների գվարդիայի մոտորանավակը կցվում է տուժած լցանավերից մեկին: Centcom –ը հաստատում է, որ իրանցի զինվորականները նավակողմից հանել են չպայթած ականը: Իրանի ԱԳՆ-ն մեղադրանքները անվանեց անհիմն, նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը իր թվիթերում մեղադրեց ԱՄՆ-ին «դիվանագիտական դիվերսիայի» մեջ։ Դուշանբեում ՇՀԿ-ի սամիթին մասնակցող նախագահ Հասան Ռուհանին հայտարարեց, որ ԱՄՆ-ը «լուրջ սպառնալիք է ներկայացնում աշխարհի ու տարածաշրջանի կայունությանը՝ խախտելով միջազգային իրավունքի կանոնները»: Իրանի պետական անգլալեզու Press TV հեռուստաալիքը ի պատասխան Պենտագոնի մեղադրանքների՝ ասաց, որ տեսանյութում իրանական ռազմական մոտորանավակը մասնակցում է փրկարարական գործողություններին: Հինգշաբթի առավոտյան տագնապի ազդանշաններ տվեցին Օմանի նեղուցում գտնվող, նավթամթերք տեղափոխող նորվեգական Front Altair լցանավը և մեթանոլ տեղափոխող, ճապոնական Kokuka Courageous լցանավը: Հրդեհի հետևանքով անձնակազմերը տարհանվեցին։ Front Altair-ի վրա, որի անձնակազմում 11 ռուս, 11 ֆիլիպինցի և 1 վրացի կար, հրդեհին նախորդեց պայթյունը: Ճապոնական լցանավի սեփականատերն ասել է, որ լցանավի վրա կրակել են, իսկ անձնակազմը պայթյունից առաջ տեսել է դեպի լցանավը թռչող ինչ-որ օբյեկտ: Օմանի նեղուցում կասկածելի միջադեպերը արդեն երկրորդ անգամ են՝ մայիսի 12-ին չպարզված հանգամանքներում տուժել են 4 նավ՝ երեքը լցանավ: Միջադեպերը, որ Սաուդյան Արաբիայի ու ԱՄՆ իշխանություններն անվանեցին դիվերսիա, վերաբերում էին 2 սաուդական, 1 նորվեգական, 1 ԱՄԷ-ին պատկանող նավերին:


Տարածաշրջանում շահերի հակադրությունն այնքան է սրվել, որ Աբեի առաքելությունը ձախողելու համար սադրանքների կազմակերպման կասկածյալների ցանկում բազում երկրներ կարող են հայտնվել: Դավադրության տեսությանը տուրք չտալով՝ արձանագրեմ, որ իրականում Աբեի առաքելությունը գուցե բնավ էլ չի ձախողվել և շարունակություն կունենա՝ի հեճուկս լցանավերի պայթյունների: Քաղաքական կամքի խնդիր է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2035

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ