38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Բորդյուժա. «ԼՂ հակամարտությունում ՀԱՊԿ-ը չի կարող արձագանքել ռազմական միջոցներով»

Բորդյուժա. «ԼՂ հակամարտությունում ՀԱՊԿ-ը չի կարող արձագանքել ռազմական միջոցներով»
31.01.2015 | 13:08

ՀԱՊԿ-ի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում հստակ հայտարարվել է. ՀԱՊԿ-ը չի կարող արձագանքել ռազմական միջոցներով՝ հունվարի 30-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիայի» հարցին: «2014-ին ՀԱՊԿ-ն իր հայտարարություններում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը»,- ասել է նա: Բորդյուժան ասել է, որ ինքն այցելել է սահման, ՀՀ ԶՈՒ-ի սահմանի որոշ ստորաբաժանումներ, որից հետո խնդիրները քննարկվել են ՀՀ նախագահի հետ: Նա նշել է, որ խնդիրը քննարկվել է նաև անցյալ տարվա ամռանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Սոչիի հանդիպման ընթացքում:
Ըստ Բորդյուժայի՝ ՀԱՊԿ-ն այս հարցում չի կարող ռազմական միջոցներով արձագանքել, քանի որ դա հակասում է ՀԱՊԿ հիմնական դրույթին, ըստ որի՝ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծվում է բացառապես խաղաղ ճանապարհով, առանց ուժ կիրառելու: Անդրադառնալով հարցին, որ վերջերս Ադրբեջանի զորքերի դիվերսիոն հարձակումները հենց Հայաստանի դեմ էին, ինչի հետևանքով զոհվել են հայ զինծառայողներ, Բորդյուժան ընդգծել է. «Մենք խոսում ենք այն մասին, թե ինչպիսին ենք տեսնում իրադարձությունների հետագա զարգացումը, ինչպես ենք հարկ համարում լուծել այս խնդիրը՝ քաղաքական առումով, և կարծում եմ, որ դրանք բավական լուրջ և ծանրակշիռ հայտարարություններ են, որոնք արտացոլում են ոչ միայն ՌԴ-ի կարծիքը»:
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի կողմից ստեղծված լարվածության աստիճանը ներկայումս ՀԱՊԿ-ի անհապաղ միջամտությունը չի պահանջում՝ դեռ հունվարի 27-ին հայտարարել էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հստակեցնելով ՀԱՊԿ-ի օգնությանը դիմելու մեխանիզմը, նախարարը նշել էր, որ ծայրահեղ իրավիճակի դեպքում հարցը քննարկվում է Անվտանգության խորհրդում, որը խորհուրդ է տալիս՝ դիմե՞լ ՀԱՊԿ-ին, թե՞ ոչ: «Չեմ կարծում, որ վերջին դեպքերը պահանջում են ՀԱՊԿ-ի միջամտությունը»,- ասել էր Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ հայկական բանակն ապացուցել է իր մարտունակությունը: Իսկ հունվարի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանն ասել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին, ինչպես միջազգային այլ կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ին և ՄԱԿ-ին տեղյակ է պահում սահմանին Ադրբեջանի սադրանքների մասին: Ըստ նրա՝ հայկական կողմը մշտապես ՀԱՊԿ-ին տեղեկացնում է սադրանքների մասին, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը և սպառնալիք ներկայացնել: ՀԱՊԿ-ը ևս հաճախ գնահատական է տալիս իրավիճակին: Նա նշել էր, որ այս տարվա առաջին սադրանքի մասին ևս (հունվարի 3-ին) կազմակերպությունը տեղեկացվել էր: Կազմակերպությունն իր դիրքորոշումը արտահայտել է հայտարարությամբ, այդ թվում՝ անցյալ տարվա դեկտեմբերի վերջին գագաթնաժողովում: Սակայն պահանջել ՀԱՊԿ-ի արձագանքը ադրբեջանական ամենօրյա խախտումների վերաբերյալ, կնշանակի վարկաբեկել կազմակերպության կարծիքը: Նալբանդյանն ընդգծել էր, որ անհրաժեշտ է իրական գնահատել իրավիճակը և գործողությունները:

Դիտվել է՝ 2367

Մեկնաբանություններ