38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ԱՄՆ-ը Պորոշենկոյին հրամայել է «վառ պահել» պատերազմի կրակը

ԱՄՆ-ը Պորոշենկոյին հրամայել է «վառ պահել» պատերազմի կրակը
11.11.2014 | 01:05

Նոյեմբերի 5-ին` ֆաշիստական օկուպացումից Կիևի ազատագրման 71-րդ տարեդարձի նախօրեին, նորօրյա կիևցի ֆաշիստները հերթական հանցանքն են գործել։ Պորոշենկոյի վարչախմբի հրամանով Դոնեցկում գնդակոծվել է դպրոցի խաղահրապարակը, որտեղ երեխաները գնդակ էին «տշում»։ Երկու անչափահաս զոհվել է, տասից ավելին վիրավորվել, այդ թվում` ծանր։ ՈՒկրաինական զինվորականները չէին կարող չտեսնել, թե ուր են կրակում, և հաստատ տեսել են, որ կրակում են դպրոցականների վրա։ Այդ ֆաշիստական արարքը զուգադիպել է «Դոնբասի որոշ շրջանների հատուկ կարգավիճակի մասին» օրենքի չեղարկման վերաբերյալ Պորոշենկոյի որոշմանը։ Հանցագործությունը կասկած չի թողնում այն բանի վերաբերմամբ, թե ովքեր են հիմա ԱՄՆ-ի օգնությամբ կառավարում Կիևում։ Իսկ Կիևի ամերիկյան խամաճիկները, ինչպես միշտ, շտապել են դպրոցի գնդակոծման մեջ մեղադրել... Նովոռուսիայի աշխարհազորայիններին, իբր, տեսեք սրանց, «իրենք իրենց երեխաների վրա են անգամ կրակում»։
Նոյեմբերի 6-ին ուկրաինացիները տանկային գրոհ ձեռնարկեցին Յասինովատայա քաղաքի վրա, իսկ դա, ինչպես նախօրյակին Դոնեցկի դպրոցի գնդակոծությունը, վկայում է այն մասին, որ պարոն Պորոշենկոն որոշել է շարունակել պատերազմը։ Դե նրա համար միևնույն է, թե ովքեր են ապրում Դոնեցկում` ռուսնե՞ր, կազակնե՞ր, թե՞ ուկրաինացիներ։ Կիևի վկայակոչումները, թե, իբր, այդ հենց Նովոռուսիան է «խախտել Մինսկի պայմանավորվածությունները», սնանկ են. ամբողջ աշխարհը գիտե, որ անհասկանալի փաստաթղթի (հետո ինչ, որ Ռուսաստանի և Բելառուսի նախագահների միջնորդությամբ) ստորագրման պահից ի վեր ուկրաինացի զինվորականները գրեթե ամեն օր խախտել են հրադադարի պայմանները, անգամ «Точка-Y» հրթիռ են գործադրել Դոնեցկի դեմ։ Բացի այդ, Պորոշենկոն «հրամայել է» հետաձգել ընտրությունները Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում և դրանք անցկացնել... դեկտեմբերի 7-ին։ Սակայն երկու նորաստեղծ պետությունների հետախուզությունը պարզել է. Կիևը ծրագրում էր պատերազմը վերսկսել ՈՒկրաինայի Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններից անմիջապես հետո։ Այդպես էլ եղավ։
Ի՞նչն է խանգարում Պորոշենկոյին և Կիևում ԱՄՆ-ի մյուս խամաճիկներին հասկանալու, որ իրենց ժամանակներն անցել են, որ ժամանակն է իրավամբ վերականգնելու խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում։ Ե՛վ մենք, և՛ Հայաստանի ու օտարերկրյա այլ հրատարակություններ բազմիցս գրել ենք Դոնբասի և Ազովի ծովի նավահանգիստների (դե, Ղրիմը անդառնալիորեն կորսված է ամերիկացիների համար) նկատմամբ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի ու նրա թմրամոլ որդու` Ռոբ Հանտեր Բայդենի ունեցած առանձնակի հետաքրքրության մասին։ Վաղուց է արդեն դիմակը պատռել օֆշորային գոտիներից մեկի «Burisma Holding» ֆիրման, որի տնօրենների խորհրդի կազմում էլ հենց «ի բարօրություն ՈՒկրաինայի աշխատում է» Ռոբ Հանտեր Բայդենը, իսկ նրա հայրն էլ մեծ հաջողությամբ ՈՒկրաինայի նախագահի աթոռին երբեմն «փոխարինում է» Պորոշենկոյին։ Եվ աշխարհի լրատվամիջոցները ամռանը հաղորդեցին, որ, պարզվում է, հենց «Burisma»-ն է ոչ այնքան «մաքուր» ձևով տիրացել Դնեպր-Դոնեցկի և Ազով-Կուբանի նավթի-գազի ավազանների բոլոր գազահանքերին։ Մեկ անգամ ևս հիշեցնենք. այդ ավազանը հենց այնտեղ է, որտեղ ուկրաինացիները սպանում են դպրոցական խաղահրապարակներում «գնդակ տշող» աշակերտներին։ Պարզապես, մի կողմից` ՈՒկրաինայի և Եվրամիության, մյուս կողմից` Ռուսաստանի միջև ռուսական մատակարարված բնական գազի դիմաց կուտակված հին պարտքերի մարման շուրջ վերջին բանակցությունների ֆոնին Դոնբասի դեմ Կիևի պատերազմի «գազային աստառը» մի տեսակ հետին պլան է մղվել։
Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, միջազգային հարաբերությունների մասնագետ Ջոն Միրշայմերը ամերիկյան ազդեցիկ «Foreign Affairs» պարբերականում դեռևս օգոստոսի 28-ին կոշտ հայտարարել էր, որ ՈՒկրաինան ճարակած ամբողջ ճգնաժամը Արևմուտքի և կոնկրետ ԱՄՆ-ի բացահայտ ձախողումն է։ Եվ ոչ ոք չի վիճարկել դա, անգամ Վաշինգտոնում։ Ամերիկացի պրոֆեսորի բոլոր փաստարկները չենք մեջբերի. նրա հոդվածը համացանցում հեշտությամբ կարող է գտնել ցանկացած շահագրգիռ օգտատեր։ Գլխավորը նրա հետևությունն է։ Ամռանը գրել էինք, որ հանկարծակի ջրի երես է դուրս եկել ամենագլխավորը. պարզվում է` հենց այդ ընկերությանն է իրավունք տրված շահագործելու չարչրկված «թերթաքարային գազի» հանքերը, իսկ հնարավոր հանքավայրերից մեկը գտնվում է... Դոնբասի Սլավյանսկ-Կրամատորսկ հատվածում, որի շուրջ էլ ուկրաինական ուժայինները հունիս-հուլիսին առավել ինտենսիվ «հակաահաբեկչական գործողություններն» էին իրականացնում։ Առիթը եկավ` հիշեցի, թե ինչպես էր կիևյան խունտայի կողմից «նահանգապետ» նշանակված Դոնբասի օլիգարխ Սերգեյ Տարուտան (ի դեպ, արդեն նախկին, նույնիսկ Կիևը նրան չդիմացավ) ապրիլի սկզբին հրապարակայնորեն հանդես գալիս տարածաշրջանում թերթաքարային գազի շահագործումը շուտափույթ սկսելու օգտին, և թե ինչպես ապրիլի 3-ին Դոնբասի Գոռլովկա քաղաքում բնակիչները նրան դիմավորեցին «Ամո՜թ» բացականչություններով ու «Տարուտան Դոնբասի ժողովրդի թշնամին է», «Թերթաքարային գազը մահ է մեր երկրի համար» պաստառներով։ Բայց հենց այդ թերթաքարային գազն էլ, որը կանխորոշում էր ՈՒկրաինայում ԱՄՆ-ի ռազմավարությունն ու մարտավարությունը, Արևմուտքի քաղաքականության ձախողման պատճառ դարձավ։ Թեև ամռանը, ինչպես հիմա խոստովանում են գրեթե բոլորը, հենց Սլավյանսկ-Կրամատորսկ հատվածը միտումնավոր կերպով ուկրաինացիներին հանձնեցին աշխարհազորայինների շարքերում բույն դրած ինչ-որ խմբեր։ Իսկ ահա հենց որ նրանց վռնդեցին, սկսվեցին ՈՒկրաինայի խոշոր ռազմական պարտությունները Դոնբասում։
Եթե ոմանք կարծում են, թե «Burisma» ֆիրման և Բայդենների հանցավոր ընտանիքը չեն շտապում փորփրել Սլավյանսկի և Կրամատորսկի հողերը, որովհետև պատերազմը դեռ շարունակվում է, ապա սխալվում են։ Նույն Միրշայմերը շատ բաներ պարզապես լռության է մատնում։ Բայց կա նաև «այսբերգի ստորջրյա մասը»։ Երբ ՈՒկրաինայի արևելքում հանքավայրերի շահագործման պլանները սառեցվեցին, «Shell» ֆիրմայի ներկայացուցիչները դա հիմնավորում էին տարածաշրջանում տիրող իրավիճակի սրմամբ։ Ավելի ուշ հայտնի դարձան իսկական պատճառները. հորանցքերից ոչ մեկում արդյունաբերական գազ չէր հայտնաբերվել։ ՈՒրեմն, միգուցե ԱՄՆ-ի այն տվյալները, թե եվրոպական թերթաքարային գազի մեկ երրորդը գտնվում է ՈՒկրաինայում, առասպելի ժանրի՞ց են։ Հիշեցնենք, որ հենց թերթաքարային գազի պաշարներն են (ԱՄՆ-ի տվյալներով` դրանք բավարար են առնվազն «Գազպրոմի» մատակարարումները հատուցելու համար), շատերի կարծիքով, ՈՒկրաինայի հարավ-արևելքում շարունակվող հակամարտության հիմնական պատճառը։ ՈՒկրաինական լրատվամիջոցները պնդում են, թե տարածաշրջանում պատերազմը սանձազերծել է Ռուսաստանը, որը չի ուզում ձեռքից բաց թողնել Խարկովի և Դոնեցկի մարզերի սահմանին գտնվող «համեղ պատառը», թեև դեռ քաղաքացիական պատերազմը սկսվելուց առաջ ամենուրեք հորանցքեր էր փորում բրիտանա-նիդերլանդական «Shell» ընկերությունը, որը դեռևս 2012 թվականին էր տենդերը շահել։ 2013 թ. որոշում ընդունվեց արտադրանքը բաժանել ՈՒկրաինայի և «Shell» և «Յուզովսկի ընդերք» ընկերությունների միջև։ Իսկ հուլիսի սկզբին հայտնի դարձավ, որ բաժանելու բան էլ չկա։ Երկու հորանցքերում, որոնք փորվել էին 7886 քկմ տարածության վրա անցկացված երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքում, արդյունաբերական գազ չէր հայտնաբերվել։ Եվ «Shell» ֆիրման անգամ օգոստոսի սկզբին դեռ չէր կողմնորոշվել` շարունակե՞լ աշխատանքները, թե՞ «փասափուսան» հավաքել Դոնբասից։
Առհասարակ, Եվրամիության այլ երկրներում (ուր օրենքը թույլ է տալիս) թերթաքարային գազի արդյունահանման ամբողջ նախընթաց փորձը ձախողվել է։ Այսպես, արդյունաբերական գազի արդյունահանումը Լեհաստանում, որը հավակնում էր դառնալու եվրոյի գոտու խոշորագույն գազարդյունահանող երկիրը, անշահութաբեր դուրս եկավ, ինչի պատճառով այնտեղ աշխատող «Exxon-Mobil», «3Legs Resources» և այլ ընկերություններ հրաժարվեցին հետագա հետախուզական աշխատանքներից։ Լեհաստանում թերթաքարի հսկայական շերտերի մասին առասպելը հօդս ցնդեց 2012-ին, իսկ դեռևս 2008-ին լեհական հողում դրանց ծավալը գնահատվում էր (և, ի դեպ, հենց ամերիկացիների կողմից) տրիլիոնավոր խորանարդ մետրերով։ Եվ աշնանը «Shell»-ը, այնուամենայնիվ, հաղորդեց. չի հեռանում, բայց «սառեցնում է» իր ներկայությունն ու մասնակցությունը, վկայակոչելով «անհաղթահարելի հանգամանքները»։ Այսինքն, պատերազմը... Ահա այն, ՈՒկրաինայում Արևմուտքի ռազմավարության գլոբալ ձախողումը։ Ժամանակն է հատուցելու «ուկրաինական (ավելի ճիշտ` դոնբասյան) թերթաքարային գազի մասին հեքիաթների» դիմաց, մինչդեռ այնքան էլ ցանկություն չկա հատուցելու։ ՈՒստի և պատերազմ է պետք. այդ դեպքում այն ֆիրմաներից, որոնք խաբել են, հարկ չի լինի որևէ բան գանձել: Այո, բիզնեսը միշտ էլ որոշակի ռիսկ է պարունակում։ Բայց խնդիրն այն է, որ թերթաքարերի երկրաբանական հետախուզության և համապատասխան հորանցքերի փորման պարագայում անպայման խախտվում է տարածքների բնապահպանական հաշվեկշիռը։ Իսկ դա էական վնաս է, առաջին հերթին` բնությանը։ ՈՒ նաև տարածքների տնտեսությանը. չէ՞ որ հարկավոր է վերակենդանացնել արևմտյան «խելացի» փորձագետների գործողություններից տուժած հողերը։
Ոչ հեռու անցյալի վերաբերյալ ամերիկացի արդյունաբերողների ու բանկիրների բոլոր խոշոր խարդախությունները ավարտվել են պատերազմներով։ Ասենք, 19-րդ դարի վերջին բռնկվեց ամերիկա-իսպանական պատերազմը։ ԱՄՆ-ը զավթեց Իսպանիայի վերջին գաղութները արևմտյան կիսագնդում և Խաղաղ օվկիանոսի տարածքում` Կուբան, Պուերտո Ռիկոն, այլ մանր կղզիներ, Ֆիլիպինները, Գուամը և այլն։ Իսկ մինչ այդ, օ՜, զարմանք, ամերիկացիները «դրոշմեցին» «Տեխասի հանրապետությունը», «Կալիֆոռնիայի հանրապետությունը» և այլն, որոնք «հանրաքվեի» միջոցով (փաստական օկուպացման պայմաններում) «արտահայտվեցին» ԱՄՆ-ի կազմ մտնելու օգտին։ Իհարկե, ոչ մեկ կամ երկու տարում։ Բայց խարդախությունը լիակատար էր։ «Պանամական խարդախությունը» պատմության մեջ կապվում է Ֆրանսիայի հետ։ Բայց... Լուիզիանայի տարածքի խաղաղ զիջումը առանձնապես չի տարբերվում «Պանամական խարդախությունից»։ Հիշենք, թե ով ավարտեց Պանամայի ջրանցքի շինարարությունը, ապա երկար տարիներ զավթած էր պահում Պանամայի ջրանցքի գոտին։ Իհարկե, ԱՄՆ-ը։ Եվ ինչո՞վ ամեն ինչ (հաշվի առնելով թե՛ Եվրոպայում, թե՛ Ասիայում կատարված խարդախությունները) ավարտվեց։ 1914 թվականով, Առաջին աշխարհամարտի սանձազերծմամբ։ Իսկ ԱՄՆ-ի ո՞ր «սրբազան ընտանիքներն» էին ֆինանսավորում գերմանացի նացիստներին և հետո նպաստում Գերմանիայի տնտեսության շուտափույթ վերականգնմանն ու նրա ռազմականացմանը։ Ֆորդերը, մորգանները, դյուպոնները, ռոտշիլդները` ռոկֆելլերների հետ մեկտեղ։ ԱՄՆ-ից Գերմանիա մատակարարումները (այդ թվում` և՛ ռազմական, և՛ երկակի նշանակությամբ) չէին դադարում Երկրորդ աշխարհամարտի տարիներին` անգամ այն ժամանակ, երբ իրենք ամերիկացիներն էլ պատերազմի մեջ մտան։ Հիշեցնենք, սկզբից ամերիկացիները «վրա ընկան» ճապոնացիներին` իբրև Գերմանիայի դաշնակցի, և ոչ թե պատերազմի մեջ մտան ընդդեմ բուն Գերմանիայի։
Ներկա պայմաններում, երբ ԱՄՆ-ում քաղաքական ճգնաժամ է (նկատի ունենք Բ. Օբամայի ծայրաստիճան ցածր վարկանիշը, պարտությունը Սենատի ընտրություններում և այլն) և շարքային ամերիկացիները խիստ դժգոհ են, որ տնտեսության թվացյալ աճի պայմաններում, այնուամենայնիվ, չափազանց ավելացել են իրենց ծախսերը, այդ թվում` առողջապահական, լսելի է նաև սովորական դարձած մի կոչ։ Իբր, իրավիճակը կարգավորելու համար հարկավոր է մի «խոշոր պատերազմ աշխարհում». կարիք կզգացվի զինամատակարարումների, ԱՄՆ-ի բոլոր խոշորագույն պաշտպանական արդյունաբերական կոնցեռնները «կսկսեն շնչել», իսկ նրանց հետ մեկտեղ «կշնչի» նաև երկրի տնտեսությունը։ Իսկ դա կհանգեցնի ամերիկյան հասարակության ներքին կայունացմանն ու ամբողջ ամերիկյան պետական համակարգի անկյունաքարերի վերականգնմանը։ Փորձագետներն ու վերլուծաբանները հիմա մատնացույց են անում Մերձավոր Արևելքն ու ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների այնտեղի հոգեզավակին` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։ Այո, վահաբական սալաֆականներն արդեն սպառնացել են Թուրքիային, Իրանին, Չինաստանին, Ռուսաստանին։ Այո, «սիրիական ընդդիմության համար» բազաների անվան տակ ԱՄՆ-ը վերջերս Վրաստանից և Ադրբեջանից համաձայնություն պոկեց նրանց տարածքներում կազմակերպելու «չափավոր իսլամական գրոհայինների» վարժեցման ճամբարներ։ Ճիշտ է, «սիրիական չափավոր ընդդիմության» վերջին շրջանի գրեթե զանգվածային անցումը «Իսլամական պետության» զինյալների կողմը ոչ այն է ԱՄՆ-ի ծրագրերի հերթական ձախողում էր, ոչ այն է` ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնի մտադրությունների սահուն իրականացում։ Բայց եկեք իրատես լինենք. սուննիական սալաֆականությունը չի «գործում» անգամ սուննիադավան քրդերի շրջանում։ Էլ ինչպե՞ս կարողանան ԱՄՆ-ի այդ մուսուլմանական դրածոները «գլուխ հանել» շիական Իրանից կամ նույնիսկ Իրաքի շիական հարավից։ Իսկ ներմուսուլմանական հակամարտությունը սուննիադավանների ու շիադավանների միջև հազիվ թե համաշխարհային պատերազմի հանգեցնի։ Հետո էլ` աշխարհի շիադավանները, ինչպես քրդերը, ավելի շատ գործածում են ոչ ամերիկյան զենք-զինտեխնիկա։ Իսկ մինչև Չինաստան, առհասարակ, դեռ «հասնել» է պետք։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այն ունի Հյուսիսային Կովկասում վահաբականների ավազակախմբերի ջախջախման ոչ հեռու անցյալի «անմոռաց» փորձը։ Եվ դա իսլամականներից շատերը հիշում են իրենց «սեփական մաշկի վրա»։
Ահա և ի դեպս այն իրադրության, երբ Մերձավոր Արևելքում բոլոր «սխեմաները» ձախողվեն, ԱՄՆ-ը Պորոշենկոյին հրամայել է «վառ պահել» պատերազմի կրակը անմիջականորեն Ռուսաստանի սահմանների մոտ։ Եվ դա իմաստ ունի, որովհետև դա Եվրոպան է։ Եվ երկու համաշխարհային պատերազմներն էլ, այնուամենայնիվ, սկսվել են հենց Եվրոպայից։ Խաղը շատ վտանգավոր է. չէ՞ որ երբ Կիևի խունտայի անդամները հասկանան, որ իրենք սոսկ «մատաղացու գառ են», կսկսեն «հանձնել» իրենց տերերին։ ՈՒ դա էլ է ՈՒկրաինայում ԱՄՆ-ի ձախողում, ինչի մասին դեռ ամռանը բարձրաձայնել էր վերը հիշատակված ամերիկացի պրոֆեսոր Ջոն Միրշայմերը։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 5531

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ