ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թուղթ ու գրիչով փորձել է բացատրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Ուկրաինայի հետ գազային վեճի շուրջ ռուսական դիրքորոշումը՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Երեկ Պուտինը բավական մանրամասն պատմել է Մերկելին գազային հարցի մասին։ Նա վերցրել է գրիչը և թվերը գրել թղթի վրա, բացատրել»,- ասել է Պեսկովը՝ չպարզաբանելով՝ ինչպես է արձագանքել Մերկելը։