Լոնդոնում հարյուրավոր մարդիկ մասնակցել են բողոքի ակցիային՝ ընդդեմ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողությունների Մեծ Բրիտանիայի մասնակցության: Մարդիկ հավաքվել են Լոնդոնի կենտրոնում՝ «Ձեռքերդ հեռու Մերձավոր Արևելքից», «Դադարեցնել ռմբակոծել Իրաքը» պաստառներով: Բողոքի ցույցն ավարտվել է երկրի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի նստավայրի մոտ:
Հիշեցնենք, սեպտեմբերի 26-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը համաձայնություն է տվել երկրի մասնակցությանը ՝ Իրաքում զինյալների դիրքերի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու ծրագրին: