ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Հասարակությունը զրկված է իրական այլընտրանքի հնարավորությունից

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Հասարակությունը զրկված է իրական այլընտրանքի հնարավորությունից
05.05.2013 | 11:55

Տխուր մոլորություն է, որ իշխանության հանդեպ ունեցած դժգոհությունն ուղիղ համեմատական է դրական վերաբերմունքին առ ընդդիմություն: Պարզ ասած, որևէ իշխանության ցածր վարկանիշի առկայությունը դեռևս հիմք չէ խոսելու կամ եզրահանգելու ընդդիմության փայլող հեղինակության մասին:
Արդյունքում՝ հաճախ ստացվել է այնպես, որ հասարակությունները կանգնել են վատի ու վատթարագույնի ընտրության առաջ: Հետևանքների մասին խոսել պետք չէ, անզեն աչքով էլ տեսանելի է ամեն ինչ:
Մի բան պարզ է, չէ՞, որ քաղաքական համակարգի հենասյուներ հանդիսացող իշխանության և ընդդիմության արժեքային համակարգի նույնականությունը որևէ ձևով չի կարող իր դրական ազդեցությունն ունենալ քաղաքացիական հասարակության, իրավական պետության կայացման գործում, հակառակը՝ դեգրադացվող հետընթացն այս պարագայում անխուսափելի է:
Ցավալիորեն, հասարակությունն այս դեպքում զրկված է իրական այլընտրանքի հնարավորությունից, ավելին, խորամուխ չի լինում և հասարակական պատվեր չի իջեցնում իր պատկերացումներին համահունչ արժեքային համակարգի հիման վրա խարսխված իրական այլընտրանքի ձևավորման համար, որպեսզի մեկ անգամ վաստակի իշխանությանը տեր լինելու իր բնական, սահմանադրական իրավունքը:
Իսկ արդյունքը միշտ լինելու է այն, ինչ լինում է արդեն քանի՜ տարի:

Դիտվել է՝ 2269

Մեկնաբանություններ