ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Բժիշկը բռնաբարել է հիվանդին, ասելով, որ դա մտնում է բուժման կուրսի մեջ

Բժիշկը բռնաբարել է հիվանդին, ասելով, որ դա մտնում է բուժման կուրսի մեջ
10.03.2013 | 18:35

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ, Ստամբուլի դպրոցներից մեկում ուսուցիչ աշխատող 32-ամյա Օ.Ա.Գ.-ն գինեկոլոգիական խնդիրներով բժշկի է դիմել և ենթարկվել սեռական ոտնձգության։

ՈՒսուցչուհին պատմել է, թե գինեկոլոգիական խնդիրներով դիմել է բժիշկ Ջ.Ք.-ին։ Բուժման կուրսի 3-րդ այցի ժամանակ բժիշկ Ջ.Ք.-ն պարտադրել է, որ հիվանդը մերկանա, այնուհետ, ասելով, թե ֆիզիոթերապեւտիկ պրոցեդուրա է անելու՝ սեռական հարաբերության մեջ է մտել Ա.Օ.-ի հետ։

Ա.Օ.-ն տուն հասնելուն պես, տեղի ունեցածի մասին պատմել է ամուսնուն և միասին դիմել են դատախազություն։ Բողոքի մեջ Ա.Օ.-ն պնդել է, որ բժիշկն իրեն հիպնոսացրել և սեռական հարաբերություն է ունեցել։ Դատախազությունը բժշկի նկատմամբ հայց է ներկայացրել՝ բռնաբարության մեղադրանքով՝ պահանջելով նրա համար 18 տարվա ազատազրկում։

Բժիշկը հայտարարել է, թե 20 տարվա փորձ ունի և նման հիվանդության բուժման հետ կապված հատուկ կրթություն է ստացել։ Նա պնդել է, թե նման մեթոդը կիրառել է բուժման կուրսի շրջանակներում։

Դիտվել է՝ 2321

Մեկնաբանություններ