14.10.2014|
11:24
…Նորից փորձում եմ հարձակում գործել լի՜քը-լիքը թղթերիս, պահածս լուսանկարների վրա։ Պահել եմ, ձեռքս չի գնացել, որ պատռեմ։ Արդեն չեմ կարող այլևս մի կողմ դնել, որովհետև վաղուց մի կողմ չկա։ Ինձ ուտողներն, ասես, քիչ են, երբ ինքս եմ ինձ անճար-անճար ուտում, հիմա էլ ձեռագիր, մեքենագիր թղթերն են վեր կացել ու ինձ ուտում են։