ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 
  • Միասեռականների դեմ բողոքն ու հանդուրժողականությունը` մեկտեղ

    Միասեռականների դեմ բողոքն ու հանդուրժողականությունը` մեկտեղ

    27.05.2013| 13:01
    Կիրակի Փարիզում տեղի ունեցած միասեռական ամուսնությունների օրինականացման դեմ զանգվածային բողոքի ակցիան ավարտվել է ոստիկանության և ակցիայի մասնակիցների բախմամբ: BBC-ն հաղորդում է, որ 300 ագրեսիվ տրամադրված երտասարդներ ձերբակալվել են: Այդ օրը 150 հազար մարդ դուրս էր եկել փողոց իր անհամաձայնությունը հայտնելու օրենքի ընդունմանը, որը թույլատրում է միասեռականներին ամուսնանալ և երեխաներ որդեգրել: Ասվում է, որ կազմակերպիչների տվյալներով մասնակիցները եղել են շուրջ 1 միլիոն:
  • Գորիսեցիների հիմնական մասը տեղի իշխանություններին դիմում է սոցիալական խնդիրներով

    Գորիսեցիների հիմնական մասը տեղի իշխանություններին դիմում է սոցիալական խնդիրներով

    26.05.2013| 17:10
    Ինչպես տեղեկացնում է Գորիսի մամուլի ակումբը, տեղաբնակների հիմնական մասը համայնքային իշխանություններին, տվյալ դեպքում քաղաքապետին, մեծամասամբ դիմում են սոցիալական աջակցություն ստանալու համար: Որպես կանոն, իրենց դիմումները ներկայացնում են ընդունելության օրերին, որը ինչպես ամենուր, այնպես էլ այստեղ, շաբաթվա ուրբաթ օրն է:
  • Ռուսական կարոտախտն ու Բրեժնևը

    Ռուսական կարոտախտն ու Բրեժնևը

    26.05.2013| 00:48
    Ռուսաստանում հասարակական կարծիքի «Լևադա» կենտրոնի անցկացրած ուսումնասիրություններն ապշեցնող են: Ըստ այդ հարցումների՝ 20-րդ դարի յոթ առաջնորդների շարքում ռուսաստանցիները առավել դրական են վերաբերվում Լեոնիդ Բրեժնևին, ով Եվրոպայում համարվում է ծանրաշարժ, բյուրոկրատացված ու տնտեսական փլուզման եզրին հասցված Խորհրդային Միության խորհրդանիշը:
  • Կիևում անցկացվեց առաջին գեյ-շքերթը

    Կիևում անցկացվեց առաջին գեյ-շքերթը

    25.05.2013| 23:52
    Այսօր Կիևի և Ռուսաստանի մայրաքաղաքներում անցկացվել են համասեռամոլների աջակիցների չարտոնված ակցիաներ։ Կիևում մոտ 100 համասեռամոլ ակտիվիստներ հավաքվել էին միջոցառման, որը նրանք անվանել են առաջին գեյ-շքերթն այս քաղաքում։ Նրանք անցել են Կիևի կենտրոնական փողոցներով՝ ոստիկանների և լրագրողների ուղեկցությամբ։
  • Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը

    Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը

    25.05.2013| 17:23
    «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով Երևանում, 2013-ի մայիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 20931, որը նախորդ տարվա նույն ժամանկահատվածի նկատմամաբ նվազել է 16,3 տոկոսով (24341 մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ նվազել է 3,4 տոկոսով (21706 մարդ):
  • Նա ուներ ծանրակշիռ պատճառներ
  • ԶԼՄ-ներ, մեր վերջը եկել է

    ԶԼՄ-ներ, մեր վերջը եկել է

    24.05.2013| 18:53
    Փակ շուկային առնչվող հարցերից ու ընդհանրապես լրատվամիջոցների ներկայացուցիչներից մշտապես ճողոպրող, պատեհ-անպատեհ կնոջն օգնության կանչող, ԱՄՆ ոտք դնել չկարողացող Սամվել Ալեքսանյանն իր համար նոր հորիզոններ է բացում: Գործընկերներ, զգուշացեք, լրատվական դաշտ է ներխուժում մոնոպոլիան՝ Ալեքսանյան Սամվելը «տոպկող» կայք է բացում, բայց նաև խառնում է, թե իրականում ինչի համար են ԶԼՄ-ները:
  • Տաշիրում կկառուցվի նոր մանկապարտեզ

    Տաշիրում կկառուցվի նոր մանկապարտեզ

    23.05.2013| 18:36
    Լուսանկարում Լոռու մարզի Տաշիր քաղաքի ամենահին շինություններից մեկն է, որն իր վրա կրում է ժամանակի կնիքը և որտեղ մանկապարտեզ է տեղակայված: Քաղաքաշինական մասնագիտական փորձաքննությունից հետո մանկապարտեզի այս շենքը համարվել է շահագործման համար ոչ պիտանի և վթարային: Ինչն էլ և առիթ է հանդիսացել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը՝ Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, որոշել է կառուցել նոր ու ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող մանկապարտեզ:
  • Նախարարը գոհ է, իսկ ժողովո՞ւրդը

    Նախարարը գոհ է, իսկ ժողովո՞ւրդը

    23.05.2013| 17:17
    Չնայած վերջին շաբաթում Հայաստանում տիրող սոցիալական լարվածությանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լավատեսորեն է տրամադրված սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հարցում։ Արդյոք առկա սոցիալական դժգոհությունը լուրջ խնդիրներ չի՞ առաջացնում կառավարության համար` փորձեցինք ճշտել նախարարից։
  • Միասեռական «քաղաքակրթական  բարեփոխում» Ֆրանսիայում

    Միասեռական «քաղաքակրթական բարեփոխում» Ֆրանսիայում

    21.05.2013| 11:09
    Առնվազն միամտություն է կարծել, թե միասեռականների խնդիրը հանգում է ով ում հետ անկողին մտնելու իրավունքին։ Ֆրանսիացիների մեծամասնությունը, օրինակ, դեմ չէ նրանց ամուսնությանը, բայց դեմ է դրա օրինականացմանն ու առավել ևս որդեգրման իրավունքին։ Սակայն հերթական անգամ «քաղաքակիրթ» Եվրոպայի սրտում` հայերիս համար երանելի Ֆրանսիայում, ամեն ինչ վճռվեց միասեռականների օգտին, և փաստացի երկրի փոքրամասնությունը թքեց մեծամասնության դեմքին։ Աշխարհամասը սրընթաց հրաժարվում է դարավոր ավանդական արժեքներից ու առաջին հերթին` քրիստոնեական։