Դուք առնվազն կզարմանաք, երբ մոտավոր տեղեկանաք ընդդիմադիր ու իրենց հանրային ակտիվում «նեյտրալ» դիրքավորողների մեջ «նիկոլականների» և նրանց հետ համագործակցելու պատրաստների քանակից:
Դրանք հիմնականում առանձին անհատներ են, ու սա չեմ գրում, որ այս պայքարի մեջ վերաբերմունք փոխեք ընդդիմություն կոչվածի նկատմամբ, քանի որ մեր ընդդիմադիր պալիտրան շատ տարբեր է, բազմազան, անգամ թիմերի կառուցվածքն է շատ տարբեր:
Իսկ այդ ամենը ըմբռնելու համար պետք է լավ ծանոթ լինել սոցիալական-քաղաքական և բիզնես կոնյուկտուրաներին, պետությունից տենդեր շահողների ցուցակներին, կոնկրետ անհատների անձնական և կամային հատկանիշներին, նրանց կոնկրետ վարքի դրսևորումներին, ունենալ լավ հիշողություն, իսկ քաղաքականության մասով՝ անհատական կարտատեկաներ/գործեր:
Ժպիտ է առաջացնում, երբ ասում են՝ «անակնկալ բացահայտվեց»:
Քաղաքականությունը հատուկ գործողության տեսակ է, ու այլ մոտեցում չի լինում, քան նշածս, քանզի մնացյալ բոլոր մոտեցումները դիլետանտական են ու հարվածելու են հենց այդ թիմերին:
Ալեն Ղևոնդյան