Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Ազգային-ազատագրական շարժումը միջազգային իրավունքի լեգալ սուբյեկտ է

Ազգային-ազատագրական շարժումը միջազգային իրավունքի լեգալ սուբյեկտ է
28.03.2024 | 11:30

Երբ պարզապես խաղաղության պայմանագրի անվան տակ զիջում եք Արցախը, հարակից անվտանգության գոտին և արդեն Հայաստանի առանձին տարածքները, դա մի խնդիր է, բայց բոլորովին այլ խնդիր է, երբ դա հանձնում եք՝ համարելով ի սկզբանե, դեռ 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրով իբր ադրբեջանական։ Այդպիսով, բազում այլ բացասական հետևանքներով հանդերձ, անուղղակի հիմնավորվում են նաև Արցախի ռազմաքաղաքական գործիչներին առաջադրված ադրեջանական կեղծ մեղադրանքները։ Ընդ որում, չպետք է մոռանալ, որ իբր ի սկզբանե ադրբեջանական «ընկալված» տարածքի նկատմամբ պաշտոնական դիրքորոշումը տևական ժամանակ չի փոխվել, ինչի վառ ապացույցն են ընդհուպ 44-օրյա պատերազմը և դրան հաջորդող որոշ իրադաձությունները։

Նաև այդ մտահոգությամբ ենք մշտապես ընդգծում, որ, բազում այլ իրավաչափ հիմնադրույթներից զատ, առնվազն խիստ անհրաժեշտ մեկնակետն այն է, որ Արցախն ինքնորոշվել է, սակայն Ադրբեջանի ագրեսիայի պատճառով հարկադրված դիմել է դասական ազգային-ազատագրական պայքարի, ոչ թե ահաբեկչության, ինչպես զառանցում է ադրբեջանական արդարադատություն կոչվածը։ Իսկ միջազգային իրավունքի համաձայն, ազգային-ազատագրական շարժումն ինքնին միջազգային իրավունքի լեգալ սուբյեկտ է:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 1996

Մեկնաբանություններ