Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Գործակալ Արաբաթի էժանագին մանիպուլյացիաները

Գործակալ Արաբաթի էժանագին մանիպուլյացիաները
15.03.2024 | 18:33

Հայաստանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնը զբաղեցնող գործակալ Արաբաթ «օմեգա» Միրզոևն անդրադառնալով Ալիևի երեկվա հայտարարությանը, ըստ որի 2018-ին Հայաստանի նոր կառավարությունը, այսինքն Նիկոլ Ահնողը, հավաստիացրել է Ադրբեջանին, որ տարածքները կվերադարձվեն, անցել է իրենց սիրելի մանիպուլյացիաների և կեղծքների մեթոդներին, թե բա «Հայաստանի բոլոր իշխանությունները միշտ բանակցել են որոշ տարածքներ զիջելու վերաբերյալ և... առաջին օրվանից եղել են տարածքներ զիջելու բանակցություննե»:

Սա էժանագին մանիպուլյացիա է, եթե չասեմ` ՍՈՒ՜Տ է...

Հայաստանի բոլոր իշխանությունները միշտ էլ բանակցել են «Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» թեզին համապատասխանա և Մինսկի խմբի համանախագահների առաջարկներում միշտ արտացոլվել է այդ գաղափարը, որին միշտ ԴԵՄ է եղել Ադրբեջանը:

Հայաստանը երբե՛ք չի թաքցրել՝ «Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանակցային իր օրակարգը, իսկ Արաբաթ Միրզոևը դիտավորյալ հիմա կեղծում է իրականությունը և փորձում է այնպես ներկայացնել, թե իբր նախկինները տարածքների հանձնման վերաբերյալ բանակցություններ են վարել՝ դրա դիմաց ոչինչ չպահանջելով:

Դավաճան, Թուրքիայի գործակալ (ըստ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Մինասյանի) «օմեգա» Արաբաթ, տարածքների դիմաց ոչինչ չպահանջողը և չստացողը քո ու ՆիկոլիԴ նման հակահայերն են...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1692

Մեկնաբանություններ

14.09.2024
տադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am