ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

Ինչու՞

Ինչու՞
06.11.2023 | 19:42

1. Հոկտեմբերի 4-ին առաջարկվել էր դադարեցնել պատերազմ կոչվածը: Առաջարկությունը մերժել էր Հայաստանի իշխանությունը: Հոկտեմբերի 7-ին առաջարկվել էր դադարեցնել արյունահեղությունը, առաջարկությունը մերժել էր Հայաստանի իշխանությունը: Հոկտեմբերի 19-ին առաջարկվել էր դադարեցնել պատերազմը: Առաջարկությունն էլի մերժել էր Հայաստանի իշխանությունը: Հիմա հարց` այսքանի հետո ո՞վ է խախտել հոկտեմբերի 10-ի հրադարդարը, եթե համաձայնության տեքստն ամբողջովին բխում էր Ադրբեջանի շահերից:

2. Արարատ Միրզոյանն ու համոզված եմ՝ տասնյակ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ եղել են ԱԱԾ գործակալներ: Հիմա հարց` ո՞վ է Փաշինյան Նիկոլին բերել իշխանության:

3. Ինչու ՞ կառավարությունը պաշտոնապես չի հրապարակում 44-օրյա դավադրությանը զոհ գնացած զինվորականների ամբողջական ցուցակը:

4. Ինչու ՞ Սերժիկ Սարգսյանը չի հրապարակում Փաշինյան Նիկոլի վրա ունեցած կոմպրոմատները (սեռական այլանդակությունների մասին չէ):

5. Ինչու՞ Փաշինայն Նիկոլը խախտում է սահմանադրական բոլոր նորմերը, բայց չի խախտում բանկային գաղտնիքի մասին օրենքը, ԱԱԾ ներքին նորմերը:

6. Ինչ ՞անուն դնես այն դասալիք պատգամավորներին ու ծախու լրագրրողներին, ովքեր հետևողականորեն չտեսնելու են տալիս այս ամենը:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3232

Մեկնաբանություններ