Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Չեն գա, քանի որ նիկոլը «ծծից կկտրի»

Չեն գա, քանի որ նիկոլը «ծծից կկտրի»
02.09.2023 | 16:08

Հասկանալու համար, թե ինչ տեսակ եղկելի է հայ մտավորականությունն այսօր, պետք է ընդամենը տեսնել՝ գալու ե՞ն էսօր հանրահավաքին նրանք, ովքեր սրանից 2-3 շաբաթ առաջ բողազ էին պատռում արայիկի ու նիկոլի կազմակերպած հանրահավաքի ժամանակ:

Հիշո՞ւմ եք դրանց, որ ասում էին՝ «եկեք միացեք մեզ», «ողջ հայ ազգը պետք ա էստեղ լիներ»: Էսօր դրանք չեն գա, էսօր էն ինստագրամով միջազգային հանրությանը կոչ անող լիբերալ լրբերն ու շոուբիզնեսիստները ձայն չեն հանի: Լուռ կմնան, քանի որ էսօրվա հանրահավաքը Արցախի անկախության օրվանն է նվիրված, չեն գա, քանի որ նիկոլը «ծծից կկտրի», չեն գա, քանի որ արայիկը չի կազմակերպում, չեն գա, քանի որ նիկոլի դաբրոն չկա:

Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 1895

Մեկնաբանություններ