ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Մեր խնդիրը համակարգային խաթարումն է

Մեր խնդիրը համակարգային խաթարումն է
08.02.2023 | 07:36

Փորձեմ պատկերավոր բացատրել, թե որն է մեր հիմնական պրոբլեմը՝ հիմա և ի դարերի խորքը:


Ազգը քաղաքական համակարգ է, որն ունի իր կազմակերպման ձևերը՝ կառուցվածքը, արժեքային համակարգը, կամ, եթե պատկերավոր համեմատություն անենք, ազգի տարածքը, բնակչության քանակը, ինտելեկտուալ և կազմակերպչական պոտենցիալը համակարգչի տեխնիկան հնարավորություններն են, որի աշխատանքի համար պետք է ունենալ ՕS՝ Օպերացիոն Համակարգ: Առանց Օպերացիոն համակարգի համակարգիչը չի կարող աշխատել, այն ժամգոտում է ու շարքից դուրս է գալիս:


OS ստեղծելու համար պետք են ծրագրավորողներ, մասնավորապես, Սիստեմային Անալիտիկներ՝ system analytics և Սիստեմային Ադմինիստրատորներ՝ system administrator (sysadmin): Մյուս պահերի վրա հիմա չեմ կենտրոնանում՝ համակարգի անվտանգությունն ապահովողներ, ծրագրավորողներ, դիզայներներ և այլն:
Մինչև 18-րդ դարը system analytic-ներն աստվածաբաններն էին, system administrator-ները՝ կառավարիչները: Կրոնի հիմնական դերը համակարգ ձևավորելն է եղել՝ անվերապահորեն ընդունվող պատվիրաններ՝ որպես արժեքային հիմք, աստվածաբաններ՝ որոնք ժամանակի պահանջներին համապատասխան մեկնաբանում էին Աստվածաշունչն ու համապատասխան շտկումներ մտցնում աշխարհայացքի ու կառավարման ձևերի մեջ: Մշակույթն ապահովում էր համակարգի դիզայնն, իսկ կառավարում էին system administrator-ները՝ աշխարհիկ կառավարիչները:
Աստվածաբանական վեճերը աշխարհայացքների ու համակարգերի փոփոխության համար էին տեղի ունենում:


Բնականաբար, կրոններին համապատասխան ձևավորվում էին քաղաքակրթություններ, կամ եղած քաղաքակրթությունների ճյուղավորվումներ: Հավատացյալ զանգվածը հավատի շնորհիվ ենթարկվում էր համակարգին և լինելով համակարգի օգտատերեր, այդ հավատքի շնորհիվ ապահովում էին իշխանության լեգիտիմությունը: Սա էր դրվածքը:
Օրինակ, 1688-ի Անգլիական հեղափոխության համար պետք էր կրոնաբանական վեճ սկսել, ինչը համակարգափոխության համար անհրաժեշտ էր, իսկ պառլամենտի ֆրակցիաները տարբեր կրոնական ուղղությունների տեսքով էր որոշվում: Կամ, երբ Կարլոս Մեծը որոշեց իր կայսրությունը ստեղծել, Բյուզանդիայի հետ աստվածաբանական վեճ հրահրեց, այսինքն սեփական Օպերացիոն Համակարգ ստեղծելու խնդիր դրեց, կամ, այսօր ԱՄՆ-ին իր հեգեմոնիան պահելու համար փորձում է աշխարհը բաժանել Դեմոկրատական և Ավտորիտար երկրների, դրանով ստեղծելով արժեքային հենք:
Առանց այս ամենը հասկանալու, մենք չենք կարող հասկանալ Ռեֆորմացիայի խորքային պատճառները, որը հանգեցրեց միջազգային կարգի, պետությունների կոնցեպցիայի, իշխանության լեգիտիմության ձևերի փոփոխությանը: Դա նոր մտածողության ու նոր աշխարհի սկիզբն էր:


Փոխել կառավարման ձևը, նշանակում էր փոխել system analytic-ներին և նոր որակի system administrator բերել:
Համարյա բոլոր ռեֆորմատորներն աստվածաբանններ էին, կամ աստվածաբանական կրթություն ունեին, անգամ մեզ մոտ ժամանակներում Ֆրանսիայի հեգեմոնիային հիմք դրած Ռեշիլիեն, դիվանագիտության սուպերվարպետ Թալեյրանն ու անգամ Ստալինը, ով միաժամանակ և անալիտիկ էր, և' sysadmin:


19-րդ դարից հետո կրոնական system analytic-ներին գալիս են փոխարինելու աշխարհիկ անալիտիկները, որոնք նույնպես արժեքային փոփոխություններ էին կատարում՝ Ռուսսոյից, Վոլտերից սկսած մինչև Ֆրանկլին, Մարքս, Լենին, Տրոցկի, Մաո և այլն, բայց դրանից երևույթի էությունը չի փոխվում: Պարզ ասենք, համակարգ՝ պետություն ստեղծելու համար նախ անալիտիկներ, հետո sysadmin-ներ են պետք:
Գանք Հայաստան: Երբ մենք կորցրեցինք պետությունը, երբ մեր եկեղեցին հրաժարվեց իր հիմնական առաքելությունից՝ կատարել սիստեմային անալիտիկի դերը, որի հիմնական նպատակն էր լինել աշխարհիկ իշխանության հենասյունն, այսինքն աստվածաբանորեն հիմնավորել ազգային իշխանություն ունենալը որպես նպատակ, թագն էլ դներ թագավորի գլխին: Ինքնուրույն եկեղեցու հիմնական նպատակն ինքնուրույն պետություն ունենալն է, այլապես, որն է համաշխարհային քրիստոնեության եկեղեցիներից մեկուսանալու նպատակը: Արևելյան Հին Եկեղեցիները ոչ թե ազգային իշխանություն էին ձևավորում, այլ ճիշտ հակառակը, բաժանվել են մյուս եկեղեցիներից՝ աշխարհիկ իշխանությունը մյուսներին հանձնելու ու որպես համայնք ապրելու իրավունքը ստանալու համար:


5-րդ դարից սկսած, մենք, ըստ էության, չունենք աստվածաբանություն, ովքեր էլ որ եղել են, կամ հայտարարվել են հերձվածողներ, որոնք փորձել են լավ կամ վատ ռեֆորմներ իրականացնել, կամ էլ հիմնավորել են սեփական աշխարհիկ իշխանությունից հրաժարվելն ու հպատակվելն այլադավան իշխանությանը:
Պատահական չի, որ 9-րդ դարում, երբ Բագրատունիները վերականգնեցին սուվերենությունը, առաջացավ համակարգային խնդիր՝ աստվածաբանական վեճ քաղքեդոնականների ու հակաքաղքեդոնականների միջև։ Դա համակարգային խաթարում էր՝ համայնքից սուվերեն թագավորության անցնելու հոգեբանական ու աշխարհայացքային ցնցման տեսքով: Արդյունքում քաղքեդոնականները դարձան վրացիներ, հույներ, մի մասն էլ իսլամ ընդունեց, բայց դա արդեն այլ քննարկման թեմա է: Հիմքը համակարգային խնդիրն է եղել՝ ինչ պատկերացումներով ու կարգավիճակով ապրելը:


Վերջին երեսուն տարիների ընթացքում նույն երևույթը կրկնվել է, սակայն արդեն առանց եկեղեցու մասնակցության: Պատահական չի, որ այսօրվա հայ հասարակությունը բաժանվել է երկու հատվածների՝ արևմտամետների ու ռուսամետների, այսինքն քաղաքական վեճն այն է, թե ում ենթարկեցնել աշխարհիկ իշխանությունն, առանց սեփական համակարգ ստեղծելու: Պատկերավոր մեկ այլ օրինակ բերեմ, սեփական դոմեյնը չգրանցելով, մեկ ուրիշի կայքում էջ ենք փորձում վարձակալել, դա կրոնական հայնքի կարգավիճակն է այլ պետությունների կազմում։ Այսօր դա արտաքին կողմնորոշումների տեսքն ունի։
Հենց դա է «Ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է» կարգախոսի խորքային իմաստը, որը ծնում է արևմտամետներ ու ռուսամետներ, պոտենցիալում ունենալով թրքամետներ ու պարսկամետներ, ինչի ծիլերն այսօր տեսնում ենք: Չունես սեփական համակարգային ապահովում, պետք է օգտվես հարևաններից: 30 տարվա ընթացքում մենք համակարգային քննարկումներ չենք ունեցել, շարունակել ենք դարավոր պահելակերպը:
Պատահական չէ, որ 30 տարվա ընթացքում մենք չկարողացանք ունենալ Համակարգային Անալիտիկներ, որոնք նոր Օպերացիոն Համակարգ kստեղծեին՝ «մեր համակարգիչը» ժամանակակից ՕS-ով վերբեռնելու համար: Առանց system analytic-ների լիարժեք պետություն ու հասարակություն չի կարող ծնվել, ինչը տեսնում ենք:
Նման պայմաններում, բնականաբար, մենք չենք կարող ունենալ system analytic-ներ, և, որպես հետևանք, sysadmin-ներ, որովհետեւ մենք դեռ չենք հասկանում, որ մեր խնդիրը համակարգային խաթարումն է:


Ինչի եմ սա գրում: Ցանկացած առողջ քաղաքական շարժում պետք է սկսել համակարգային անալիտիկայից, ինչը չենք տեսնում։


Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 12074

Մեկնաբանություններ