ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

Հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում Sputnik V, AstraZeneca և Pfizer պատվաստանյութերի օգտագործմանը

Հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում Sputnik V, AstraZeneca և Pfizer պատվաստանյութերի օգտագործմանը
19.02.2021 | 19:43

Մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում կորոնավիրուսի դեմ Sputnik V, AstraZeneca և Pfizer պատվաստանյութերի օգտագործմանը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի փոխանցմամբ՝ Հայաստանում մարտից պատվաստումները կիրականացվեն, Sputnik V-ով արդեն փոքրաթիվ պատվաստումներ են արվել։


Հայաստանը 2020-ին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու համար միացել էր միջազգային COVAX FACILITY նախաձեռնությանը, որի նպատակն է բոլոր շահագրգիռ պետություններին հավասար իրավունքներով հնարավորություն տալ շուկայում առկա պատվաստանյութ ունենալ։ Առաջարկվել է AstraZeneca բրիտանա-շվեդական ընկերության և Օքսֆորդի համալսարանի մասնագետների ստեղծած պատվաստանյութը, որն ունի համեմատաբար ցածր՝ 70 տոկոս արդյունավետություն, ամերիկա-գերմանական համատեղ արտադրության Pfizer-ը՝ 95 տոկոս արդյունավետություն, ամերիկյան Moderna-ն՝ 94 տոկոս արդյունավետություն։ Հայաստանը բանակցություններ է վարել նաև ռուսական Sputnik V-ի ձեռքբերման շուրջ։


COVID-19-ի դեմ պատվաստումներն իրականացվելու են երկու փուլով: Ըստ ցանկի՝ 1-ին փուլում ռիսկային խմբերն են՝ տարեց անձինք, սոցիալական պաշտպանության հաստատությունների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, քրոնիկ հիվանդություններ ունեցողները։ Երեխաները պարտադիր պատվաստման ծրագրում ընդգրկված չեն։


Պատվաստումներն առողջապահության նախարարի տեղեկացմամբ, Հայաստանում չեն կրելու պարտադիր բնույթ, միայն կամավոր կլինեն։ Ռիսկային խմբում գտնվողների համար պատվաստումն անվճար է։ Հայտնի չէ, թե պատվաստանյութն ինչ արժեք կունենա այն քաղաքացիների համար, որոնք ընդգրկված չեն ռիսկային խմբում։

Դիտվել է՝ 26394

Մեկնաբանություններ