ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 169597

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 169597
17.02.2021 | 14:30

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 206-ով՝ հասնելով 169597-ի, գրանցվել է մահվան 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Բուժվածների թիվն ավելացել է 128-ով և հասել 161476-ի, իրականացվել է 3431 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 691146-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ948-ի: Բուժվում է 4173 մարդ։

Դիտվել է՝ 11642

Մեկնաբանություններ