ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական բաժնի վեց աշխատակիցների հավատարմագրումը դադարեցնելու մասին՝ կապված նրանց աշխատանքում հետախուզական և քայքայիչ գործունեության հատկանիշների բացահայտման հետ։ Գերատեսչության տվյալներով` ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո դեսպանատան տնօրինությունը վերափոխվել է հատուկ ծառայության, որի խնդիրն է ռազմավարական պարտության հասցնել Ռուսաստանին։               
 

Գյումրիում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը, զոքանչին, քենուն ու տաքսու վարորդին

Գյումրիում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը, զոքանչին, քենուն ու տաքսու վարորդին
04.01.2016 | 20:32

Գյումրիում հունվարի 2-ին դանակահարություն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից: Գյուրեցի կնոջ նախկին ամուսնը դանակահարել է կնոջը, զոքանչին, քենուն ու տաքսու վարորդին: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

Դանակահարվածներից երկուսը տեղափոխվել են «Գյումրու» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել են, նրանց վիճակը միջին ծանրության է: Մանրամասները՝ ավելի ուշ:

Դիտվել է՝ 1166

Մեկնաբանություններ