ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

Աննա Դուրիցկայան պատմել է Բորիս Նեմցովի սպանության մասին

Աննա Դուրիցկայան պատմել է Բորիս Նեմցովի սպանության մասին
03.03.2015 | 12:48

ՈՒկրաինուհի ֆոտոմոդել Աննա Դուրիցկայան «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ չգիտի՝ որտեղից է հայտնվել մարդասպանը, որովհետև եղել է իր թիկունքում: «Շրջվելով՝ ես տեսա բաց գույնի մեքենա»: Նա պատմել է, որ ընթրիքից հետո ոտքով քայլել են դեպի Նեմցովի տուն: Կասկածելի ոչինչ տեղի չի ունեցել: Նա խնդրել է ձնահավաք մեքենայի վարորդին, որ զանգահարի ոստիկանություն, որ հանցագործության վայր է եկել 10 րոպեից:
Նրան հարցաքննել են մինչև առավոտ և առանց փաստաբանի, ոստիկանությունը ստուգել է բոլոր իրերը և բջջայինի ողջ տեղեկատվությունը: Դուրիցկայան չի հասկանում՝ ինչու իրեն թույլ չեն տալիս վերադառնալ Կիև: Նա չի կարծում, որ սպանության պատճառ կարող է լինել խանդը: Բորիս Նեմցովի սպանության փաստով հարուցվել է քրեական գործ սպանության և անօրինական զենք կրելու հոդվածներով: Ոստիկանությունը հետաքննում է մի քանի տարբերակներ: Սադրանք՝ երկրում քաղաքական իրավիճակը սրելու համար: Իսլամական հետք՝ կապված Charlie Hebdo-ի սպանությունների վերաբերյալ՝ Նեմցովի տեսակետների հետ: ՈՒկրաինական խնդիրներ, անձնական հակակրանք, կոմերցիա:

Դիտվել է՝ 1759

Մեկնաբանություններ