ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

«Բաշնեֆթի» գործով քննությունը փոխում է մարտավարությունը

«Բաշնեֆթի» գործով քննությունը փոխում է մարտավարությունը
06.10.2014 | 12:20

«Բաշնեֆթի» սեփականաշնորհումը տեղի է ունեցել 2009 թվականին: Փաստաբան Իլնուր Սալիմյանովը հայտարարել է, որ այդ գործով քրեական պատասխանատվության համար վաղեմության ժամկետն անցել է, և քննիչն իրավունք չուներ գործ հարուցելու: «Ես կարծում եմ, որ այս գործով անցել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, այդ պատճառով քննիչն իրավունք չուներ գործ հարուցելու»,- ասել է Սալիմյանովը: «Բաշնեֆթի» նախկին ղեկավար ՈՒրալ Ռախիմովի մյուս պաշտպանը՝ փաստաբան Այրատ Լատիպովն էլ հայտարարել է, որ հետաքննությունը փոխում է գործողությունների մարտավարությունը: «Ներկա պահին քննությունը փոխում է իր գործողությունների մարտավարությունը, ոչ մի այլ բան ասել չեմ կարող»,- ասել է Այրատ Լատիպովը:

Հիշեցնենք, որ «Բաշնեֆթի» գործով է անցնում նաև հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը: Վերջինս այժմ տնային կալանքի տակ է:

Դիտվել է՝ 1366

Մեկնաբանություններ