ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

Պայքարի դեֆիցիտի վնասները

Պայքարի դեֆիցիտի վնասները
26.09.2014 | 15:52

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռակա ուսուցման ընդունելության պատասխանատու քարտուղար Մկրտիչ Ղուկասյանը կաշառք ստանալու պահին ձերբակալվել է: Նույն համալսարանում հեռակա ուսուցմամբ ընդունվելու հարցը դրական լուծելու դիմաց նա քաղաքացուց պահանջել և ստացել է 1700 ԱՄՆ դոլար կաշառք: ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311/1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Այս մասին հաղորդել է ԱԱԾ մամլո կենտրոնը:

Նման հաղորդագրություններ կարդալով՝ առաջին հարցը, որ ծագում է, հետևյալն է՝ ինչպե՞ս են հայտնաբերել: Քաղաքացի՞ն է բողոք ներկայացրել: Սա շատ կարևոր է: Հայաստանում կաշառքի ինստիտուտը վաղուց կայացել ու արմատներ է գցել այնպես, որ հասարակությունը որքան էլ բողոքում` առանց դրա յոլա չի գնում: Հայաստանում քիչ մարդիկ են պայքարում իրենց իրավունքների համար, կաշառքով գործ հաջողեցնողները դեռևս գերակշռում են, և պայքարի ինստիտուտը չի կայանում: Կաշառքի ցեցն ամենուր է՝ մանկապարտեզներից սկսած, քաղաքական համակարգով վերջացրած: Նույնիսկ կուսակցություններում կա կաշառքի հանգամանքը, միայն թե այն մի քիչ այլ դրսևորումներով է արտահայտվում: ՈՒ եթե մանկապարտեզի դաստիարակին ամիսը մեկ սուրճով-կոնֆետով կաշառելը շատ դյուրին է, ապա քաղաքական դաշտում պիտի տիրապետել մի շարք կարևոր հատկանիշների՝ քծնանքի, շողոքորթության կամ էլ տեսածն ու լսածը բարձր գնով վաճառելու արվեստին:
Որտեղից ուր հասանք: Բայց համալսարանի աշխատակցի ու քաղաքական գործչի միջև առանձնապես տարբերություն չկա: Տարբերությունն այն է, որ առաջինը մի խղճուկ շարքային ծառայող է, որ փորձում է չարաշահել իր պաշտոնը, իսկ երկրորդը՝ քաղաքական խաղերում թրծված մեկը, ում համար առուծախը պարզապես կենսակերպ է:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1455

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ