Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու մասին հնարավոր կլինի խոսել դատական գործի ավարտից հետո

Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու մասին հնարավոր կլինի խոսել դատական գործի ավարտից հետո
30.05.2014 | 14:09

Անցյալ տարի ամռանը Մոսկվայում վթարի ենթարկված «КамАз» ավտոմեքենայի վարորդ Հրաչյա Հարությունյանը կարող է Հայաստան տեղափոխվել: Նրա գործով դատաքննությունը դեռևս շարունակվում է: Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցը: Նա ասել է, թե այս պահին հարցաքննվում են միջադեպից տուժածները: Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը լավ է, նա ամիսը մեկ անգամ բուժզննում է անցնում: Ինչ վերաբերում է Հրաչյա Հարությունյանի` Հայաստան տեղափոխելուն, Թումանյանցի խոսքով`այդ հարցը կարող է լուծվել, երբ արդեն կլինի «օրինական ուժի մեջ մտած դատական ակտ»: Թումանյանցի խոսքով` դատը կարող է ձգվել մինչև մեկ տարի կամ գուցե ավելի:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մեղադրվում է 2013-ի հուլիսի 13-ին մերձմոսկովյան Պոդոլսկի մոտ տեղի ունեցած վթարի գործով, որի հետևանքով զոհվել է 18 մարդ:

Դիտվել է՝ 1747

Մեկնաբանություններ