Երեկ ուշ երեկոյան Բաքվի օդանավակայանում ձերբակալվել են իրավապաշտպան ամուսիններ Լեյլա և Արիֆ Յունուսները, երբ վերջիններս պատրաստվում էին մեկնել Քաթար: Օդանավակայանում ստուգել են նրանց փաստաթղթերը և ուղեբեռը: Ավելի ուշ Լեյլա Յունուսը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տեղեկացրել է, որ իրավապահները վերցրել են իրենց փաստաթղթերը և համակարգիչը: Իրավապաշտպանն ասել է, թե խուզարկություն տեղի կունենա նաև իրենց բնակարանում և գրասենյակում:
Apa.az-ի փոխանցմամբ Լեյլա Յունուսի անունը կապված է վերջերս ձերբակալված լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործի հետ, ով մեղադրվում է «հայկական հատուկ ծառայությունների հետ կապի մեջ»: