Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Ձերբակալվում են ընդդիմադիրները ամբողջ Ուկրաինայում

Ձերբակալվում են ընդդիմադիրները ամբողջ Ուկրաինայում
21.01.2014 | 01:54

Ուկրաինայում զանգվածային ձերբակալություններ են՝ հավաքում են «Батькивщины»-ի ակտիվիստներին՝ հայտարարել է Գերագույն Ռադայի պատգամավոր Անդրեյ Պարուբիյը: «Իշխանությունն անցել է սահմանագիծը: Մեր կուսակցության մի քանի հարյուր ակտիվիստների ձերբակալել են Ուկրաինայի տարբեր մասերում: Մեր իրավաբանական ծառայությունն ինտենսիվ աշխատում է և մենք պահանջում ենք գոնե ասել, թե քանի ձերբակալված կա»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը: Նրա հայտարարությունը պաշտոնապես ոչ հերքվում է, ոչ հաստատվում: Մամլո ասուլիսում Պարուբիյը հայտարարել է, որ Կիևի Գրուշևսկու փողոցում արդեն երկրորդ օրը շարունակվող բախումները հրահրել են ներքին զորքերը և «Բերկուտը»: .
Բախումները Գրուշևսկու փողոցում սկսվել են հունվարի 19-ի երեկոյան՝ ժողովրդական ժողովից հետո, ավելի քան 200 տուժածներ կան:

Դիտվել է՝ 1925

Մեկնաբանություններ