11.12.2013|
17:17
Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը, մի քանի հազար երևանցիներ դուրս եկան Ազատության հրապարակ՝ օրը հիշատակելու: Միջոցառումը կազմակերպել էր 2007-ին երկրում հաստատված ռեժիմի դեմ պայքարի համազգային շարժում ձևավորած և 6 տարի անց նույն ռեժիմի սահմաններում գործող ավանդական կուսակցությունների շարքերը համալրած ՀԱԿ-ը (Հայ Ազգային Կոնգրես):
Հիշեցնեմ, որ համաժողովրդական շարժման առաջնորդը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր, որը հռչակեց մարդու ոտնահարված իրավունքները վերականգնելու պահանջը և հավաքեց հարյուր հազարավոր համակիրների, որովհետև շարժման նպատակը հստակ ձևակերպված էր. իշխանափոխություն, այսինքն` ռեժիմի տապալում և խախտված սահմանադրական կարգի (մարդու ոտնահարված իրավունքների) վերականգնում: