14.01.2015|
12:49
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը «Ազատությանը» հայտնել է, որ ռուս սահմանապահները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող Վալերի Պերմյակովին: Ռուսական կողմը բանավոր տեղեկացրել է հայ իրավապահներին, որ հայտնաբերվածը Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ կասկածվող՝ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Պերմյակովն է: