Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայում նշվում է, որ «իրավունքներից և ազատություններից օգտվելը երաշխավորվում է առանց խտրականության ցանկացած հատկանիշի, այդ թվում` ազգային փոքրամասնության պատկանելության»:
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» ծրագրի շրջանակներում իրականացրել է հանրային քննարկումներ` նվիրված Հայոց ցեղասպանության առանցքային իրավական ասպեկտներին՝ հնարավորություն տալով շահագրգիռ սուբյեկտներին առավել հստակ պատկերացում կազմել Հայոց ցեղասպանության իրավական հարթության հիմնախնդիրների մասին, վեր հանել տվյալ ոլորտում առկա հիմնական իրավաբանական հիմնախնդիրները և պատրաստ լինել հնարավոր մարտահրավերներին հակազդելուն:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երեկ հայտարարեց, որ քարոզարշավն ընթանում է խախտումներով, վարչական ռեսուրսի օգտագործմամբ, և իրենք, այդ փաստերն աչքի տակ ունենալով, դիմելու են ՍԴ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է թատերագետ Լևոն Մութաֆյանի մահվան բժշկական վկայականը, համաձայն որի՝ նրա մահը հետևանք է սրտային սուր անբավարարության։
Բաքվի վերաքննիչ դատարանը Արիֆ Յունուսի նկատմամբ խափանման միջոցը փոխարինել է տնային կալանքով, իրավապաշտպանը ազատ է արձակվել դատարանի դահլիճից՝ հայտնում է Haqqin.az ինտերնետային պարբերականը:
ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, որը համարվում է սահմանադրական փոփոխությունների գլխավոր նախաձեռնողը, չի մասնակցի «այո»-ի ակտիվ քարոզչությանը, մարզային այցելություններ չի կատարի:
20 տարվա ազատազրկումից հետո հոկտեմբերի 22–ին դատարանի որոշմամբ պատժի հետագա կրումից ազատված ցմահ բանտարկյալ, նախկին հետախույզ, Արցախյան ազատամարտի մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանն այս գիշեր մահացել է:
Ձմռան նախաշեմին ավելի ընդգծված պայթյունավտանգ է դառնում մեր տարածաշրջանը։ Աշխարհը փոխանակ Իսրայելին զսպի, Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է կիրառում, այս անգամ այն տարածվում է նաև իրանական ավիաընկերությունների վրա։