Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կտրականապես հերքել է իսլամական հանրապետության հասցեին հնչած մեղադրանքները ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ պատրաստելու վերաբերյալ։ «Դա հերթական հորինվածքն է, որը տարածվում է Իսրայելի և այլ երկրների կողմից՝ նպատակ ունենալով թեժացնել իրանաֆոբիան։ Իրանը երբեք նման փորձեր չի արել, և, որքան գիտեմ, չի անի»,- ընդգծել է Իրանի նախագահը NBC ի հարցազրույցում։