ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Թրամփը վերստին նախազգուշացրել է Երրորդ համաշխարհայինի սպառնալիքի մասին

Թրամփը վերստին նախազգուշացրել է Երրորդ համաշխարհայինի սպառնալիքի մասին
30.08.2024 | 18:25

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը վերստին նախազգուշացրել է Կուրսկի մարզի վրա ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի մասին: Նա, «Independent»- ի տեղեկացմամբ, հայտարարել է Կուրսկի մարզի վրա ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով համաշխարհային պատերազմի սպառնալիքի մասին:

«Տեսեք, թե ինչ է կատարվում ՈՒկրաինայում։ Նրանք մարտի նետվեցին Ռուսաստան։ Կլինի Երրորդ համաշխարհային պատերազմ»,- հայտարարել է Թրամփը։

Նրա խոսքով՝ նման հարձակումն իրականում հերթական նշանն է այն բանի, որ Երրորդ համաշխարհային պատերազմն ավելի մոտ է, քան երբևէ:

Կրեմլն արդեն արձագանքել է Միացյալ Նահանգների նախագահի այս հայտարարությանը և, ըստ էության, հաստատել, որ նրա մտահոգությունը կամ տագնապն անտեղի կամ չափազանցված չէ: Ինչպես հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Արևմուտքի երկրները «մինչև ականջները խրվել են» Ռուսաստանի և ՈՒկրաինայի հակամարտության մեջ, իսկ ՈՒկրաինայի զինված ուժերի ներխուժումը Կուրսկի մարզ «մինչև վերջ» սրում է լարվածությունը:

«Տեսեք, այսպես կոչված, հավաքական Արևմուտքի շատ երկրներ ուղղակիորեն արդեն մինչև ականջները խրվել են այդ հակամարտության մեջ, պարզ խոսքով ասած, և ուղղակիորեն ներգրավված են այդ հակամարտության մեջ։ Նման հարձակումները, ինչպես Կուրսկի մարզում, իհարկե, գործողություններ են, որոնք սրում են լարվածությունը։ ՈՒստի մտահոգվելու առիթ կա։ Եվ այս դեպքում կարելի է ըմբռնումով մոտենալ նման տագնապարարական հայտարարություններին»,- ասել է Պեսկովն ի պատասխան РБК – ի՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը մեկնաբանելու խնդրանքին։

Ըստ Թրամփի, ՈՒկրաինայի Զինված ուժերի հարձակումը Կուրսկի մարզի վրա կարող է հրահրել Երրորդ համաշխարհային պատերազմ։

Կրեմլում, խոսելով Կուրսկի մարզում ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակմանը Ռուսաստանի պատասխանի մասին, հայտարարել են, որ այն «անպայման կլինի»: Օգոստոսի 12- ին Պուտինը հավաստիացրել է, որ ՈՒկրաինան «արժանի պատասխան» կստանա, և ՊՆ- ին հրամայում է «դուրս մղել, նոկաուտի ենթարկել հակառակորդին» և «ապահովել պետական սահմանների հուսալի ծածկույթ»: ՌԴ պաշտպանության նախարարությունը պարբերաբար զեկուցում է հարձակումները հետ մղելու մասին։

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 17298

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ