Առաջիկա տարիներին Երկրի բնակիչներին սպասվում է արևային ակտիվության նոր փուլ: Այսօր այդ մասին հայտարարել է Ռուսաստանի տիեզերական հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Յուրի Զայցևը՝ նշելով, որ փուլի գագաթնակետը սկսվելու և շարունակվելու է 2012 թվականին հաջորդող տարիներին, որի ժամանակ արդեն Արևի վրա պայթյուններն ավելի հաճախակի կդառնան:
«Չնայած Արևն արդեն մոտ է իր ակտիվության գագաթնակետին, սակայն տիեզերական եղանակի ազդեցությունը մարդկանց ինքնազգացողության վրա գրեթե չի հետազոտվել»,- ասել է նա:
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ