ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Պատերազմի 5-րդ օրը

Պատերազմի 5-րդ օրը
02.10.2024 | 07:41

2020-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ հայկական բանակը Քարվաճառում վերականգնել էր առաջին օրերին կորցրած դիրքերի մեծ մասը։ Հարավային ճակատի Հորադիս-Ջրական և Կարախամբեյլի-Հադրութ ուղղություններում հայկական ուժերը նույնպես վերականգնել էին ռազմաճակատի գիծը։ Այստեղ թշնամու կորուստները սարսափելի էին՝ ավելի քան 300 զրահատեխնիկա և մոտ 3000 կոտորված լավագույն ուժեր։

Այդ նույն պահին ի՞նչ էր կատարվում Բաքվում և Երևանում։

Բաքու

Անհաջողությունների ֆոնին հեռացրեցին ԳՇ պետին և փոխեցին մարտի տակտիկան։ Նոր մարտավարությամբ նվազեցվում էր հայկական ուժերի հետ անմիջական շփման մարտերի քանակը։ Հայկական բանակի մարտունակության գերազանցությունը այնքան մեծ էր, որ նրա հետ նույնիսկ ամենապատրաստված սպեցնազի ասկյարները, կոնտակտով մարտի մտնելուց, բառի բուն իմաստով կոտորվում էին։

Երևան

Մենք նույնպես ունեինք խնդիրներ։ Հիմնական խնդիրը մոբի ու կամավորների անկառավարելիությունն էր, և նրանք իրենց անկառավարելի գործողություններով ավելի շատ վնաս էին բերում կանոնավոր բանակին քան՝ ոգուտ։ Տեղ-տեղ այդ անկառավարելիությունը վերածվում էր քաոսի։

Երևանում նստած ռազմաքաղաքական ղեկավարությունը քաջ տեղյակ էր խնդրի մասին։ Այս թեմայով ունեցել են մի քանի խորհրդակցություններ ու անվտանգության խորհրդի նիստ։ Արդյունքում՝ որոշվել է դադարեցնել բանակի համալրումը, մտցնել «դեմոկրատիա»՝ ով չի ցանկանում մնալ ռազմաճակատում, կարող էր դիմում գրել, օրինակ, որ տանը կարևոր գործեր ունի ու վերադառնար տուն։ Այսինքն, գլխացավից բողոքող պացիենտի ցավը բուժելու նպատակով կտրում են պացիենտի գլուխը։

Հիմա այս պատերազմական իրականությունը համեմատեք հանրային ձևավորված կարծիքի հետ. «Ապե, Յապոնչիկն ու Լավրովը արդեն պայմանավորվել էին։ Ինչ էլ անեինք, մեկա, ամեն ինչ արդեն որոշված էր»։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1936

Մեկնաբանություններ