Պատմում են, որ մի անգամ, երբ Հայաստանի կառավարությունը Մհեր Մկրտչյանին «Վոլգա» ավտոմեքենա էր նվիրել, արտիստը մեկնում է Լենինական՝ հարազատների հետ այդ առիթը նշելու: Խնջույքի թեժ պահին գալիս, ասում են, որ ինչ-որ մեկը մեքենայի անիվները ծակել է: Հարևանները սկսում են փնտրել «չարագործին» և քիչ անց Ֆրունզիկի մոտ են բերում 11 տարեկան մի երեխայի: Արտիստը հարցնում է. «Ինչու՞ դու այդպես վարվեցիր»: Եվ արտասվող երեխան պատասխանում է նրան. «Ես ուզում եմ, որ դու մնաս այստեղ, չգնաս Երևան»:
Հովիկ Չարխչյանի ֆեյսբուքյան էջից