ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Աստված օգնական Վեհափառ Տեր

Աստված օգնական Վեհափառ Տեր
22.04.2023 | 19:59

Հայաստանի և Արցախի գլխին կուտակվող սև ամպերը գնալով ավելի են մթեցնում հայրենիք ունենալու մեր ապագան, իսկ երեկվա (20 ապրիլի 2023 թ.-irates.am) Ձեր խոսքը արևի փոքր շող էր համատարած խավարի մեջ: Հայաստանի կառավարումը զավթած չարի դեմ պայքարողների համար Ձեր խոսքը ասես կռվին պատրաստ լինելու հրաման լիներ:

Իսկ այն, որ հասարակության մի գիտակից հատված պատրաստ է կռիվ տալ չարի դեմ Ձեր առաջնորդությամբ` աներկբա է:

Վեհափառ Տեր, թույլ տվեք Ձեր երեկվա կոչը համեմատել Արցախյան 44 օրերի ընթացքում տևած պատերազմի ժամանակ միջազգային հանրության կոչերին առ թշնամի պետությանը, որոնք ականջահաճո էին, սակայն թշնամին դրանք լսելով շարունակում էր կրակ թափել խաղաղ բնակչության գլխին:

Վստահ եմ, որ Նիկոլ կոչվող չարիքը լսել է Ձեր երեկվա հորդորը, բայց իրեն չի վերագրել, քանզի նա մեր եկեղեցու զավակը չէ և արժանի չէ հայրական հորդորի Ձեր կողմից:

Ինչպես 2018-ին, երբ չարիքի իշխանության գալուց սկսվեց արշավ Ձեր դեմ, ինչպես 2020-ին փորձ արվեց գրոհել մեր Եկեղեցին և ես կանգնեցի նրանց դեմ ինձ ծանոթ և անծանոթ պայքարի ընկերների հետ, այնպես էլ այսօր պատրաստ եմ կանգնել առաջին գծում և պետք եղած դեպքում էլ հարված ընդունել ինձ վրա:

Հաճելի պատահականությամբ Ձեր երեկվա խոսքը համընկավ Նիկոլի Էջմիածին այցելելու հետ: Վաղը նա գալու է մեր քաղաք: Ես առաջարկում եմ կանգնել քաղաքի մուտքի մոտ և Ձեր հորդորը կրկնել նայելով չարի երեսին:

Հրանտ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1964

Մեկնաբանություններ