ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Մելանյա ՊԵՏՐՈՍՅԱՆՑ. Ուրեմն սսկվեք ու վեր ընկեք տեղներդ

Մելանյա ՊԵՏՐՈՍՅԱՆՑ. Ուրեմն սսկվեք ու վեր ընկեք տեղներդ
14.02.2016 | 13:12

Այս ի՜նչ կատարվեց, այս ո՞ւր են կորել Էրգիրը, պատմական հայրենիքը, պապերի գերեզմանները հիշողները, Թուրքիան արյան ծով սարքող մարդիկ ու Արևմտյան Հայաստանի դարդով «ապրող» կազմակերպությունները։ Այդ ինչո՞ւ հենց լսեցին, որ հնարավոր է Ռուսաստանը Թուրքիայի դեմ ինչ-ինչ գործողություններ սկսի, հանկարծ պոչները քաշեցին, մկան ծակերը մտան, թե՝ Հայաստանը թատերաբեմ կդառնա, ռուսը էլի մեզ կդավաճանի, կլքի, հետ կքաշվի, արդյունքում՝ մենք ոտի տակ կգնանք։ Է՞, ռուսը ոտքը էլի հետ կքաշի, դուք նախօրոք պատրաստ եղեք դրան, հույսներդ մի դրեք միայն ռուսին, կազմակերպված ու պատրաստ եղեք ամեն մի անակնկալի; Այդ ինչու՞ եք մատնացույց անում ռուսի շահը։ Այո, ռուսը իր շահը լավ գիտի, մեզ լավ էլ օգտագործել է միշտ, մեկ անգամ էլ դո՛ւք դիվանագետ եղեք, դո՛ւք կարողացեք օգտագործել պահը՝ հանուն մեր շահի։ Սպասո՞ւմ եք։ Ինչի՞ն, ո՞ւմ, հարմար ո՞ր պահին։ Չե՞ք ուզում զոհեր լինեն։ Իսկ առանց զոհերի ո՞վ է ձեզ սկուտեղի վրա պատմական հայրենիք մատուցելու։ Ո՛չ, ձայնս բոլորովին էլ տաք տեղից չի գալիս, մի բան լինելու դեպքում ընտանիքիս երեք տղամարդիկ, նաև հարազատ-բարեկամներ առաջին գծում կլինեն։ Ես ոչ քաղաքական գործիչ եմ, ոչ ռազմական մարտավարության գիտակ, բայց այնպես չէ, որ ձեզնից քիչ եմ հասկանում, որ գուցե սա, եթե իհարկե լինի, միակ տրվելիք շանսը կլինի այս ժողովրդին։ Անցավ գլուխներդ ցավի տակ չե՞ք ուզում դնել, սպասում եք, որ քրդերը կպոկեն թուրքերից ձեր պատմական հողերն ու ձե՞զ կնվիրեն։ Բացառված չէ, որ քրդերը կպոկեն այդ հողերը, իսկ հայերին ընդամենը երեք մատի կոմբինացիա ցույց կտան, ուրեմն սսկվեք, մոռացեք Էրգիրն էլ, պատմական հողերն ու հայրենիքն էլ, վեր ընկեք տեղներդ, էլ զահլա չտանեք՝ «Ծովից ծով» Հայաստան բարբաջելով, գինու բաժակը ձեռքներիդ աքլորանալով, պապերի շիրիմներն ու Սասնա սառնորակ աղբյուրները հիշելով։

Դիտվել է՝ 3573

Մեկնաբանություններ