...Չեք նախաձեռնում, որպեսզի մեր ազգային դրոշը գինեսյան ռեկորդին հավակնելու չափսով տեղակայվի ազգային մեկ այլ խորհրդանիշի` Սևանա լճի ափին:
Խնայում եք սովորական հարկատուի կամ պետության միջոցները` չհովանավորելով մեր երկրի բառացի գովազդումը ֆուտբոլային բարձրակարգ առաջնություններում հանդես եկող թիմերի մարզաշապիկներին:
Խրախոսում եք ազգային խորհրդանիշ-նվագարանի` ծիրանափողի, որն այլևս համաշխարհային մշակութային ժառանգությունում է ներառվել, անվճար դասավանդումն ու քարոզումը երաժշտական կրթօջախներում և քրիստոնեական հանդուրժողականությամբ վերաբերվում քաղաքական դուդուկների, դհոլների ու այլ գործիքների գոյությանը:
Նախագահական ընտրություններից առաջ դրոշ չեք սարքում մեր պետության անսակարկելի խորհրդանիշի`բանակաստեղծության ու բանակաշինության հարցում ձեր ծանրակշիռ ներդրումը:
Դուք-ով եք դիմում ՀՀ շարքային քաղաքացուն և, հարկ եղած դեպքում, անունով`ՀՀ պետական բարձր պաշտոնյային`մատնանշելով երկրորդների բուն, այն է` առաջիններին ծառայելու առաքելությունը
Եվ, ի վերջո, ի պաշտոնե պետական խորհրդանիշ լինելով, չեք նսեմացնում նույն այդ պետական խորհրդանիշերը:
Որ ուղղակի կամ անուղղակի կերպով կասեցրեցիք պետության նախկին խորհրդանիշների՝ հիմնադիր ու երկրորդ նախագահների առաջադրումն առաջիկա նախագահի ընտրություններում՝ հանուն էթիկայի, էթնոսի և մարդկային ու տղամարդկային առողջ զարգացման ու այլընտրանքի: