ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Բնապաշտությունը` ազգային գաղափարախոսության հիմնաքար

Բնապաշտությունը` ազգային գաղափարախոսության հիմնաքար
05.06.2009 | 00:00

ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
Այս խորագրի տակ «Իրավունքը de facto»-ն պատրաստ է տպագրելու խորքային խնդիրներ շոշափող հոդվածներ` ընդսմին համամիտ չլինելով կամ ոչ միշտ համամիտ լինելով դրանցում արտահայտված տեսակետներին և առաջնորդվելով ֆրանսիացի դասական Վոլտերի հայտնի իմաստախոսությամբ. «Ես բացարձակապես չեմ կիսում Ձեր տեսակետը, սակայն կյանքս կտամ` այն արտահայտելու Ձեր իրավունքը պաշտպանելու համար»։
Ահաւասիկ մեր ճամփան,
Եթե կըրնաս մեզի հետ քալէ:
Սիամանթօ
Երբ «դեմոկրատիա» կոչվող կեղծիքն այսօր շեփորահարվում և թմբկահարվում է առանց ընդմիջման, դժվար է տարբերակել` դրանով ազգայնականության հոգեվա՞րքն է տոնվում, թե՞ ավետվում է նոր վերածնունդ:
Եվս մեկ փորձություն, որին դիմակայելու մեր կամքն արիության մեծ կարիք ունի` անցյալում կրած ձախորդությունները սթափ մեկնաբանելու և պատճառները մեկ առ մեկ պարզելու համար:
Հայ ժողովուրդը բազում այլոց պես նորից ապազգայնացման վտանգի մեջ է: Այս գործընթացին, ինչպես նախկինում է եղել, խառնված են և՛ օտար «հրահանգիչ-լուսավորիչներ», և՛ նրանց «տեղական», բայց ազգայնականի դիմակով ծպտված` իբրև թե ապազգայնացումը ժխտող կամակատար «գործիչներ», «հոգևորականներ», «պատմաբաններ» և այլ «մասնագետներ»։
Դիմակազերծումն անհրաժեշտ է անել մեծ զգուշությամբ, մինչև մեր ծոցից նրանց դուրս գալն ու իշխանության ամբիոն բարձրանալը կամ արդեն այնտեղ հայտնվածների կառափնարան քշվելը, որպեսզի չսխալվենք ո՛չ խելակորույս ծափահարելիս, ո՛չ էլ ատելությամբ գլխատելիս: Իրերը կարիք ունեն ի ցույց դրվելու իրական տեսքով, ապա և գնահատվելու անաչառորեն:
Ինքնաճանաչում պրպտողները միշտ հայացքներն ուղղում են անցյալին, քանզի անցյալի փորձն է գալիք արարում և կառավարում ներկան: Մարդկության բոլոր ճանապարհներն էլ անխուսափելիորեն տանում են դեպի հնադար, երբ իրականությունը չէր հարդարվում, այլ ընկալվում էր անկեղծորեն: Այն կազմավորման մասին, որը երբեմն կոչում են նախաքրիստոնեական կամ հեթանոսական Հայաստան, հայ պատմիչների տեղեկությունները ժլատ են, բնութագրումն էլ` հակիրճ, «միացյալ և հզոր»: Իրականում հնադարյան Հայաստանը, ինչպես շրջապատի երկրները, ընթանում էր բնական գոյապայքարով, և ոչինչ արտառոց չէր:
Բախումները մերթ ընդ մերթ Հռոմի, ավելի սակավ` նաև Պարսկաստանի հետ, էությամբ դրական էին, արծարծում էին անվտանգության հարցեր, մշակում հնարավորությունների գնահատման իրական քաղաքականություն: Քանի որ կողմերի հարաբերություններն ուժային էին, զարգանում էր ազգերի մարտական ոգին, ինքնապահպանման գիտակցությունը:
Արտաքին հարձակումների մշտական վտանգի պայմաններում զգոնությունը հայերիս էլ էր դրդում նվաճողական արշավանքների և՛ դեպի հյուսիս-հարավ, և՛ դեպի արևելք-արևմուտք: Որպես արդյունք, մեր հիշողության մեջ ամրագրված մնաց Տիգրան Մեծի «ծովից ծով» հպարտ եզրահանգումը:
Առավել վաղ անցյալում հայկական նվաճողական պատերազմներ էլ են եղել. պետք է հաղթանակների խորհուրդը հպարտորեն ընկալել` չբավարարվելով միայն սեպագրերի չոր ընթերցմամբ:
Բոլոր վկայություններն էլ հավաստում են նախաքրիստոնեական-բնապաշտական Հայաստանի ռազմական հաջողությունները, նվաճողական արշավանքների անհրաժեշտությունը: Սակայն, ինչպես առակագիրն է ասում, այստեղ ի՞նչն է կարևոր. բախվող կողմերը չեն ձգտում գաղափարական միատիրության: Նրանց փոխհարաբերությունները հիմնված են ուժեղի հանդեպ հարգանքի, ընդհանրապես ուժի պաշտամունքի վրա: Նրանց ընկալումները համընկնում են ժամանակի գիտության ձեռքբերումներին և ներառում են իրատեսական, փորձարկված հիմնադրույթներ: Երբեք կասկածի տակ չի դրվում մյուսին տիրելու համար պայքարի մեջ մտնելու բնական ջանքը, որը յուրաքանչյուրին մղում է ինքնազարգացման, հզորացման` տանելով դեպի քաղաքակրթության և մարդկության կատարելագործման: Վկա է Արևելքի երկրների պատմությունը` Եգիպտոսից Չինաստան, Հին Հունաստանից Հռոմ:
Արձանագրելով բնապաշտական Հին Հայաստանի ռազմական հաջողությունները` մեծ ներշնչանք և հպարտություն է ապրում Խորենացին` հետագա սերունդների համար մշակութային եղեռնից փրկելով եզակի մասունքներ: Իսկ պատմական այդ շրջանի ողբերգական ավարտը նկարագրելիս իր անթաքույց ափսոսանքն այսպես է արտահայտում Պարույր Սևակը.
…Սակայն աշխարհի լայնքի վրայով
Մի չտեսնված մրրիկ էր անցել:
Ի՞նչ «մրրիկի» մասին է խոսքը:
Աշխարհում տեղի էր ունենում առաջին գաղափարական հեղափոխությունը, որից ցնցվում էր և Հայաստանը: Հռոմին առաջադրվել էր Հայաստանի քրիստոնեացման ծրագիրը: Այդ որոշումը կայացնող «ճարտարագետներն» ունեին քաղաքական լուրջ պատճառներ:
Երբ խնդիրը հստակ է, կատարողները` շրջահայաց, գործընթացի հաջողությունը կախված է վճռական քայլերից: Ցանկացած խնդիր լուծելի է, երբ հայտնի են լուծման միջոցները: Աշխարհատիրության մոտ երկհազարամյա ծրագրի իրականացման առաջին թիրախը հստակ ընտրված էր բնապաշտական աշխարհընկալումը: Պատրաստ էին նաև իրագործման միջոցները` համարձակներն ու զոհերը, իսկ նահատակությունն ու սրբացումը խնդրի լուծման ձևերն էին:
Ի՞նչն էր բնապաշտության մեծ վտանգը, որը լրջորեն անհանգստացնում էր աշխարհատիրության ձգտողներին և այսօր էլ դեռ շարունակում է անհանգստացնել: Առաջին հերթին այն, որ ազգային մտածողությունն ազգային սովորույթներին վերաբերվում է որպես ազգ-օրգանիզմի պահպանման միջոցի։ Ըստ այդմ`
ա) աստվածներին վերագրված էր ցեղի հովանավորչությունը, այսինքն` կրոնն էր ծառայեցվում ազգի շահերին,
բ) անուղղակիորեն արգելված էր ժողովրդի ստրկացումը սեփական տեսակի կողմից, այսինքն` ազգային պատկանելությունն արժանապատվության հպարտ զգացողություն էր թելադրում,
գ) պետության ներսում առկա էր ավելի դուրս ծավալվելու հատկությունը, այսինքն` մեկ նպատակով շարժվող ազգի մտածողությունը նույնն էր և՛ արքայի, և՛ ռազմիկի համար:
Վերոհիշյալ և կարևոր այլ հանգամանքներ բացառում էին ժողովրդին հլու-հնազանդ հոտի վերածելը, այսինքն` դժվարացնում նրա ենթարկելիությունն օտարին;
Հռոմի ծավալապաշտական ռազմավարության շահերից չէր բխում Հայաստանի ուժեղացումը, և երբ Պարսկաստանում հաստատվեց հայերին անբարենպաստ արքայատոհմ, Հռոմն առիթը բաց չթողեց «միջամտելու» հայ-պարսկական լարված հարաբերությունների «կարգավորմանը»: Պարսկական Սասանյանների և հայ Արշակունիների սրվող հակասությունները բնականոն կերպով կարող էին հարթվել, ուստի Հռոմի ձեռնարկմամբ կազմակերպված գործակալական ցանցն անհապաղ անցավ նախ` Հայաստանի բռնի քրիստոնեացմանը, ապա Պարսկաստանի կողմից դրա նկատմամբ անհանդուրժողականության խորացմանը: Սկսվեց հայ ժողովրդի մեծ ողբերգության առաջին էջը:
Աշխարհատիրության հեռանկարային ծրագրերն իրագործելու համար հետագայում անհրաժեշտ էին լինելու նաև Հռոմի քրիստոնեացումը, թուլացումն ու քայքայումը, իսկ ավելի ուշ` նաև Պարսկաստանի իսլամացումն ու մեկուսացումը: Այդ խոշոր փոփոխությունները կատարվելու էին ոչ անմիջապես` կախարդական գավազանի հարվածով, ինչպես հեքիաթներում կամ հանճարեղ զորավարների կայծակնային ռազմական արշավանքներով, այլ հարյուրավոր տարիների տքնաջան աշխատանք պահանջող սթափ հաշվարկներով, ազգային կառույցների հետևողական լուծարումներով:
Գործընթացի նախապատրաստումը տանում էր է՛լ ավելի հետ: Որոշ երկրների, նաև Հայաստանի քրիստոնեացումը մեծ ծրագրի ընդամենը կիրառելի կետերից մեկն էր, որն իր կարգաչափով աննախադեպ համարձակ էր:
Դրվում էր երեսպաշտությամբ և խաբեություններով մարդկությանը մոլորեցնելու պատմական երկարատև շրջանի սկիզբը:
Վերուվարումներով այն հասավ մինչև մեր օրերը, երբ բավարար չափով ավանդական սովորույթներից կտրելով, մեր ժողովրդին զրկեց ողջամտությունից` որպես ազգային տեսակ գոյատևելու գիտակցությունից, ինքնապաշտպանվելու բնական իրավունքից, իսկ արդյունքում, մոտ հարյուր տարի առաջ, քրիստոնեական դավանանքին հավատարիմ մնալու համար հայ ժողովուրդը «վարձատրվեց» ցեղասպանությամբ:
Ահա թե ինչու, երբ հարվածը հասցվում էր հիմքերի հիմքին` ԲՆԱՊԱՇՏՈՒԹՅԱՆԸ, ազգային գաղափարախոսությունն ինքնըստինքյան զիջում էր դիրքերը:
Երբ վաղ քրիստոնեության ընթացքում ազգային տոներն ու սրբերը բռնությամբ հրեականացվում էին, սկզբում, ինչպես ցանկացած հեղափոխական երևույթ, դա անբնական էր, որին, սակայն, աստիճանաբար հարմարվելու էին, պարտադրանքից այն աստիճանաբար փոխակերպվելու էր կամավորության` մոլագարներին մղելով նույնիսկ անձնազոհության:
Գաղտնիք չէ, որ երբ «Բիբլիա» կոչված հրեական հորինվածքն այլ ժողովրդի մեջ ներարկում էր խորթ մշակույթ և սովորույթների համակարգ, կամ, օրինակ, երբ ազգային անունները փոխարինվում էին հրեականով, այդ ժողովուրդն ընդվզում էր, բայց նրան ճնշում էին անողոքաբար: Ըմբոստ գյուղերն ու քաղաքները դաժանորեն այրվում ու ավերվում էին, անխնա սրի էին քաշվում այր ու կին, ծեր ու մանուկ: 1700 տարի առաջ հեղվում էր հայի անմեղ արյունը, իսկ մեր պատմիչներն այդ մասին գրեթե լռում էին, մինչդեռ նրանց քարացած սրտերը հալվում էին, երբ ողբում էին անբարո վարքով Հայաստան «գործուղված» այլացեղ կանանց հետապնդումն ու մահապատիժները, որոնց հետմահու հռչակեցին «կույսեր» և նույնիսկ սրբացրին:
Սակայն կգտնվի՞ գեթ մեկ վարդապետ, որ համարձակվի օգտվել «խոսքի ազատության» ընձեռած ներկա հնարավորությունից և այդ մասին ինքնուրույն դատի, կրի իր վարդապետության միջոցով հայ ժողովրդին պատճառած մեծ ողբերգությունն ամբողջությամբ և գոնե մրմնջա. «Դե, ե՛կ, վարդապե՛տ, ու մի խենթանա»: Դժվար թե:
Տառապանք փառաբանող կրոնը, տառապանքի մատնելով հայ ազգային ոգին, խեղեց նրա արիական ծագումնաբանությունը, արարչագործությունը վերագրեց Եհովային, մարդկության ծնունդը` թուլամիտ Ադամ-Եվային: Նոր կրոնն իր հոգևոր հաղթանակներն ապահովեց նյութականով: Սրով ու հրով: Հին տաճարները քարուքանդ անող «ավերակների ճարտարապետները» լավ էին հասկանում, որ կեցությունն է որոշում գիտակցությունը և քարոզելով ճիշտ հակառակը, հարվածում էին գիտակցությանը նախ` կեցության, ապա և հենց իր` գիտակցության միջոցով:
Ինչո՞ւ արգելվեց 4-րդ դարի հոգևոր եղեռնագործության փաստի մասին հետայդու ճշմարիտ նկարագրությունը կղերական պատմիչներին և ոչ միայն նրանց։ Ավելին, անամոթաբար խրախուսվեց կեղծարարությունը: Նույն պատճառով չէ՞, որ թուրք պատմիչներին արգելված է Հայոց ցեղասպանության ճշմարիտ վավերագրումը: Ինչո՞ւ այժմ Հայ առաքելական եկեղեցին չի ապաշխարում իր մեղքերի համար, երբ թուրքերն իրենց ոճրագործությունների համար «ներողություն խնդրելու» նման գործընթացն արդեն սկսել են:
Այո՛, շատ հարցեր կան, որոնք հենց պատասխաններ են, և չափազանցություն չէր լինի, եթե ասեինք, որ մեր ողբերգությունն ավելի է խորանում, երբ այսօրվա մտավորականությանը երկրի վերաքրիստոնեացման քարոզչությամբ են դարձնում ստրկամիտ, իսկ մեծահարուստներին` նոր եկեղեցաշինությամբ:
Հլու կատարումնե՞ր են սրանք, թե՞ մոլորության շարունակություններ: Բավական չէ՞ մեր ժողովրդից պաշտոնապես թաքցնել իսկությունը, իր արիական ծագումը, հավերժության և Արևի խորհրդանիշ կեռ խաչը, որը, էությամբ հայկական լինելով, շարքային հայի մեջ տպավորված է ընդամենը որպես օտար «նեմեցի խաչ», միտումնավոր վարկաբեկված է, որպեսզի սվաստիկան ընկալվի իբրև չարի, ավերումների խորհրդանիշ:
Իսկ Արեգակն առկա է նաև կույրերի ներսում։ Բնապաշտությունն անխորտակ է, քանի կա Արևը: Այն գտել է ճեղքեր և կենարար լույսով ճառագել խավար միջնադարից` գուսանների երգերով, Նարեկացու մատյանով, Քուչակի տաղերով, Շնորհալու շարականներով, Ֆրիկի բողոքներով, թոնդրակյանների շարժումով, պավլիկյանների վարքով, ֆիդայիների զենքով, աշուղների խաղով… Հետագայում անվերապահորեն բնապաշտական հայացքների են հանգել ազգային խոր մտածողությամբ օժտված ստեղծագործողները` Րաֆֆին, Սիամանթոն, Վարուժանը, Շանթը, Լեոն, Սևակը, Դաշտենցը և այլք:
Ի վերջո, այն ամբողջականացած և վեհացած տեսքով տրվեց մեծն Նժդեհի կողմից` ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆ ուսմունքի սահմանմամբ:
Մոտ երկու հազար տարի բնապաշտական գաղափարների արգելքով այսօր ապահովվում են «դեմոկրատների» հաղթարշավները: Նժդեհը շատ փակագծեր է բացում-դիմակայում: Ահա թե ինչու են միջնադարյան խավարամիտ դատողություններով կաղապարված մի քանի անձեր գտնում և նրանց պարզունակ «մեկնաբանություններով» Նժդեհին կա՛մ քրիստոնեության գաղափարակիր ներկայացնում, կա՛մ վարկաբեկում` որոշ նյութապաշտների անհատական վարքով, որոնք իրենց նժդեհական են համարում:
Բազում փորձություններ անցած հայի ազգային մտածողությունը նորից փորձում են խաթարել` ասպարեզ նետելով թուլամիտ, հավատքի առումով մոլագար մտավորականների: Նրանց միջոցով, կարծես, վերջնականապես թքում են մարդկային առողջ բանականության վրա:
Բայց հայի միջից ողջամտությունը դեռ վերջնականապես վերացված չէ: Մենք, ճիշտ է, վարակված ենք օտարածին թույնով, թուլացած ենք, բայց ոչնչացված չենք: Մեր ժողովրդի կենսական հյութերը պակասել են, բայց ոչ սպառվել: Մեր հիասթափությունը խորն է, հուսահատվածությունը` մեծ, բայց վիճակն օրհասական չէ:
Բացարձակ ու հավերժական է Տիեզերքը, ու նրա մասին մարդկության ճշմարիտ աշխարհընկալումը ենթակա է վերածնման հենց իր օրենքներին համապատասխան: Մենք չունենք սպասվող ծնունդը դիմավորող փորձված տատմերներ, ուստի ստիպված ինքներս պիտի դառնանք մեր վերածննդի մանկաբարձները:
ՈՒշագրավ է Նժդեհի հետևյալ միտքը. «Հայության ճակատագրի վարողները չգիտցան խոսել աշխարհի հետ, որ բնազդական արհամարհանք ունի դեպի տկարն ու լալկանը: Գերմարդկային ցավերից խելագարվածի լեզվով խոսելու փոխարեն խոսվեց կանացի քրիստոնեության լեզվով»: Եվ ապա` «Մեր տիտանական ցավեն ծնունդ է առնում մի նոր կրոն` հպարտության կրոնը»:
Վերոշարադրյալը մեզ հիմք է տալիս համարձակորեն ասելու հետևյալը. պատրանքներ հերքող հայրենասիրությունը, ի վերջո, կհանգեցնի բոլոր ճշմարիտ ազգայնականների միավորմանը, և մենք առաջինը պետականորեն կհրաժարվենք քրիստոնեական գաղափարախոսության կապանքներից` հօգուտ ԲՆԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ:
Ներսես ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3528

Մեկնաբանություններ