Աստված օրհնի, իմ խմբագիրն է եղել:
Մի գեղեցիկ վկայություն պատմեմ այդ ազնվական մարդու մասին:
Այդ օրերին Պերճը «Հայֆիլմից» դրամական մրցանակ էր ստացել, բավական խոշոր գումար:
Ես էլ սկսել էի գիշերները խմբագրությունում, աթոռների վրա քնել և հագուստս պատշաճությունից ընկել էր: Պերճ Զեյթունցյանը հագուստիս վիճակը տեսնելով, իր մոտ է կանչում մեր աշխատողներից Թադեոս Տոնոյանին ու Շուշան Ղազարյանին և մրցանակի ողջ գումարը նրանց տալով հանձնարարում.
- Գնացեք, Մաքսիմի համար ոտից գլուխ նոր հագուստներ գնեք` բոլոր եղանակների համար:
Եվ գնել էին՝ է՛լ ամառային հագուստներ, է՛լ աշնանային, է՛լ ձմեռային, կոստյում ու վերարկու: Մի վագոն: Ես էլ նեղացել ու չէի հագնում:
շաբաթ է՝ համոզում էին:
Մինչև հասկացա, որ Քրիստոսով է այդ նվիրաբերությունը, եղբայրասիրություն...
Պատվիրանն ասում է՝ սիրիր եղբորդ, ինչպես քո անձը... ու հագա:
Պերճն ազնվական էր՝ թե՛ գրչով և թե՛ մարդ տեսակով:
Եվ հետո իմացա, որ փոքր հասակում եկեղեցու երգչախմբում մի քանի տարի երգել է:
Հետը խոսելիս, Աստված ներսդ ակնածանք էր առաջացնում:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ