Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Ինչպիսի ռեսուրսների էր տիրապետում հայկական աշխարհը և ինչպես այդ ռեսուրսները փոշիացվեցին

Ինչպիսի ռեսուրսների էր տիրապետում հայկական աշխարհը և ինչպես այդ ռեսուրսները փոշիացվեցին
08.07.2024 | 06:55

Ինձ բնավ չի մխիթարում այն հանգամանքը, որ պայմանական «նախկինների» ժամանակ Արցախը հայկական էր, որովհետև բաքվեցի բռնապետը շատ կոնկրետ ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր քանդել ու նորից կառուցել։

Ընդ որում, Արցախի տարածքում վերջին 4 տարիների շինարարությունը իր ծավալներով, բարդագույն լուծումներով գերազանցում է նախորդ ամբողջ 30 տարվա ընթացքում իրականացված աշխատանքները։

Շատերը կխոսեն ռեսուրսների պակասի, արտաքին խոչընդոտների, վիճելի տարածք համարվելու հանգամանքների մասին, բայց ես ավելի բարոյական եմ համարում խոսել այն մասին, թե ինչպիսի ռեսուրսների էր տիրապետում հայկական աշխարհը և ինչպես այդ ռեսուրսները փոշիացվեցին։

Իսկ դեմոգրաֆիկ պատկերի ու մնացած բաների մասին էլ չխոսեմ։

Արցախը կրկին կդառնա հայկական, դրանում վստահ եմ, բայց այն ժամանակ, երբ մեր վերաբերմունքը կփոխվի երկրի, հայրենիքի, պետության և ազգակիցների նկատմամբ։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4273

Մեկնաբանություններ