ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

«Ողջ տարին խոր պահքի մեջ եմ»

«Ողջ տարին խոր պահքի մեջ եմ»
24.02.2009 | 00:00

ԷՌՆԵՍՏ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ (ԱԺ ԲՀԿ խմբակցություն)
-Պարոն Սողոմոնյան, այսօրվանից սկսվել է Մեծ պահքը։ Պահք պահո՞ւմ եք։
-Ոչ, այսինքն՝ եկեղեցական կանոններով պահք, որպես այդպիսին, չեմ պահում։ Բայց դե ֆակտո ես քչակեր եմ, ու կարելի է ասել, որ ողջ տարին պահքի մեջ եմ։
-Պահքը նաև ենթադրում է սուտ չխոսել, կեղծավորություն չանել, ժուժկալություն դրսևորել։ Այս առումո՞վ էլ պահք չեք պահում։
-Նման բաներ ես ընդհանրապես չունեմ։ Բազմիցս վատ, բարդագույն իրավիճակներում եմ հայտնվել, սակայն չեմ կարողացել ստել, կեղծավորություն անել։ Ավելին ասեմ, հենց նկատում եմ, որ էդպիսի մարդիկ կան իմ շրջապատում, աշխատում եմ նրանց հետ ընկերություն չանել։
-Փաստորեն, ամբողջ տարին պահքի մե՞ջ եք։
-Ըստ էության, այո։ Խոր պահքի մեջ եմ։

Դիտվել է՝ 3733

Մեկնաբանություններ