ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Գեղխորհուրդներ այսօր էլ պետք են

Գեղխորհուրդներ  այսօր էլ պետք են
10.06.2008 | 00:00

Անկախությունն իր հետ բազում նորամուծություններ բերեց, որոնց ճնշող մասը ոչ այլ ինչ էր, եթե ոչ արևմտյան քաղաքակրթական թափոնի կույր յուրացում։ Սակայն գեղարվեստի խորհրդի վերացումն ամենևին էլ դրանց շարքում չէր։ Քաղաքակիրթ աշխարհում (նաև՝ նախկին ԱՊՀ տարածքում) կոթող, հուշարձան կամ հուշաքար տեղակայվում է միմիայն հեղինակավոր գեղարվեստական խորհրդի կամ գոնե մրցութային հանձնաժողովի վերջնական համաձայնության պարագայում։ Խորհրդի վերացումից հետո Երևանում, հանրապետության տարբեր վայրերում և Արցախում արձաններն ու կոթողները սկսեցին տեղադրվել «ով ինչպես կարող է» սկզբունքով (առավելապես թաղային իշխանիկների կամքով և ճաշակով), որոնց ճնշող մասը չդիմացավ ժամանակի քննությանը։ Գեղարվեստական խորհրդի գործառույթներից ամենակարևորը արձանի նախագծի քննարկումն էր, նրա էսքիզային տարբերակների հաստատումը փուլ առ փուլ, որի վերջնարդյունքում շահում էին արձանագործությունը, տվյալ բնակավայրը, ժամանակն ու արձանի հեղինակը։ Պատահական չէ, որ խորհրդային տարիներին կերտված արձան-կոթողների ճնշող մասը ոչ միայն դիմացավ ժամանակի քննությանը, այլև տեղ գտավ ազգային կերպարվեստի նշանավոր ստեղծագործությունների շարակարգում։

2008-ին լրանում են Վիլյամ Սարոյանի, Վիկտոր Համբարձումյանի և Վազգեն 1-ինի 100-ամյակները։ Հոբելյանները, վաղեմի ավանդույթի համաձայն, պետք է նշանավորվեն արձանների կերտմամբ ու տեղակայմամբ։ Այդպես էլ կա։ Սակայն այսօր ապագա արձանի «որպիսությունը» որոշում են Երևանի քաղաքապետարանի ճարտարապետական վարչությունը և Հայաստանի ճարտարապետների միությունը։ Մրցութային ժյուրին կազմավորվում է բազում ճարտարապետների ու մեկ-երկու քանդակագործի մասնակցությամբ։ Հասկանալի է, որ քանդակագործ-կերպարվեստագետների մասնագիտական և արժանահավատ դիտողություններն ու տեսակետները մնում են «ձայն բարբառոյ հանապատի»։ Նման իրավիճակում, կարծում ենք, միանգամայն տեղին և տրամաբանական է հետևյալ առաջարկը՝ Երևանի քաղաքաշինական հույժ կարևոր խնդիրները հարկ է, որ բարձրացնեն, քննարկեն և դրանց լուծումներ տան գեղանկարիչներն ու քանդակագործները, երաժշտագիտական պատշաճ հանգուցային խնդիրների ներքո իրենց վերջնական ստորագրությունը դնեն կոմպոզիտորները և այսպես շարունակ։

Այս խնդիրը բազմիցս բարձրացվել է, արծարծվել նաև նկարիչների միության լրատվամիջոցով։ Ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Ղուկաս Չուբարյանը պնդում է, որ անհրաժեշտ է ձևավորել ՀՀ կառավարությանն առընթեր հանձնաժողով-գեղխորհուրդ։ Շատերն են բաժանում վարպետի կարծիքը, քանզի մեր երկրում, ուր տվյալ ժանրի գեղարվեստական նշաձողը խարսխվում է համաշխարհային այնպիսի անուններին, ինչպիսիք են Երվանդ Քոչարն ու Հակոբ Գյուրջյանը, ցանկացած կոթող կամ հուշաքար պետք է պահպանի ազգային մշակույթի այս ժանրի մակարդակը։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Դիտվել է՝ 13923

Մեկնաբանություններ