ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Աշխարհն առաջ է գնում, մենք` հետ,կամ նորամուծություններ «Զվարթնոց» օդանավակայանում…

Աշխարհն առաջ է գնում, մենք` հետ,կամ նորամուծություններ «Զվարթնոց» օդանավակայանում…
30.01.2009 | 00:00

ՄԱՆՐՈՒՔ ՉԷ
Հայոց աշխարհում ընդունված կարգ է` տանտիրուհին առավոտ կանուխ մաքրությունը սկսում է բակից: Ինչո՞ւ։ Որովհետև դուրսը տեսնողներն ավելի շատ են, քան ներս մտնողները։ Փորձենք ուրիշի աչքով տեսնել, թե ինչ է կատարվում մեզանում: Խոսքը քաղաքի դարպասների մաքրության մասին չէ, այլ մեր օդանավակայաններում մատուցվող ծառայությունների: Եթե քաղաքակիրթ երկրների օդանավակայաններում զգացվում է, թե ինչ հնարքների են դիմում` ուղևորների հոգսը թեթևացնելու, ապա մեզանում, կարծես, ամեն ինչ անում են նրանցից դրամ շորթելու և նվաստացնելու համար:

-Մարդիկ գործ են կպցնում… Ֆրանսիայից ժամանած հյուրերիս վաղ առավոտյան ճանապարհելիս հերթական «քինդեր սյուրպրիզին» հանդիպեցի: Վերջին պահին գրանցողը ներկայացրեց ավիաընկերության պահանջը, որ հյուրս հասնի սպասասրահի մյուս ծայրը, պատճենի անձնագիրն ու տա իրեն: Եթե ես նրա հետ չլինեի, ինչպե՞ս տարեց խեղճ կինն իր բեռներով պիտի հասներ հիշյալ կետը: Աշխարհն առաջ է գնում, մենք` հետ, անցյալ տարի նման բան չկար,- բողոքեց խիստ զայրացած Ա. Հարությունյանը:
Արդյոք պատճենահանելու անհրաժեշտություն կա՞ր, երբ ամենուրեք տեսախցիկներ են դրված, տոմսն էլ գնում են անձնագրով, և հետո, եթե նման բան են պահանջում, ինչո՞ւ տեղում չի դրված պատճենահանող սարքը։ Հասկանալի է` որոշ աչքաբացներ, իբր, գործ են դրել, չնայած պարզվեց, որ լավ էլ գործ էր` մեկ էջի արժեքն էր 250 դրամ: Կասեք` դիմացեք, այլ երկրներում մատնահետքեր են վերցնում, մերոնք էլ յուրովի են պայքարում միջազգային տեռորիզմի դեմ։ Քավ լիցի, ինչ անում եք` արեք, բայց մի նվաստացրեք մարդուն, բավական չէ անձնագրի պատճենն եք վերցնում, պարտադրում դրա համար վճարել ու վազեցնում հարյուրավոր մետրեր:
Ի դեպ, բեռնափոխադրման աշխատանքների ծառայության գները ևս «թռած» են, չնայած, դրանք վաղուց պիտի անվճար լինեին (դա նման է նրան, որ սուպերմարկետի սայլակները վճարովի լինեին): Դե, մեր օդանավակայանները «սուպեր» չեն, մենք քաղաքակրթության մեծ ճանապարհ ունենք անցնելու:
Անցյալ տարի անբարենպաստ եղանակի պատճառով Ֆրանսիայից ժամանած ինքնաթիռը վայրէջք էր կատարել Գյումրիի օդանավակայանում: ՈՒղևորների բախտը չէր բերել, նույնիսկ վճարովի բեռնասայլակներ չէին գտնվել: Ականատեսի վկայությամբ` ոմանք լաց էին լինում (նրանց` Երևան հասնելն էլ առանձին թեմա է): Այսպես էլ` «ցեխոտ» կոշիկներով, եվրակառույցներ ենք տենչում, երազում մեր երկիրը հրապուրիչ դարձնելու և զբոսաշրջությունը զարգացնելու մասին:
Գոհար ԱՐՇԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 3458

Մեկնաբանություններ