Եթե կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն են մեր բոլոր դժբախտությունների պատճառը, մեծապես սխալվում եք: Իրենք Հայաստան պետության օրգանիզմի քաղցկեղածին ուռուցքի երևացող մասն են, սառցալեռան երևացող մասը, իսկ իրականությունն ավելի ահավոր է։ Իրենք, լինելով ծանր իրականությունից առաջացած ծանր հետևանք, իրենց գործունեությամբ կամ անգործությամբ իշխանություն լինելով՝ Հայաստանի համար ավելի սարսափելի հետևանքներ են առաջացնում։ Նրանց իշխանությունից հեռացնելը Հայաստան պետության փրկության անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է։ Հայաստանի գլխավոր խնդիրն այն է, որ քաղաքական դաշտի հիմնական խաղացողներին, ինչպես խամաճիկների, արտերկրի հզոր կենտրոններն են խաղացնում՝ հանուն իրենց շահերի։
Ոսկան Սարգսյան
18.10.2024
2024 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |