ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Փաստեր, միայն փաստեր

Փաստեր, միայն փաստեր
02.05.2023 | 22:38

Չիմացած բաների մասին ես չեմ գրում :

Իմ գրածը փաստեր են, զուտ փաստեր:

Այլ բան, որ դուք այդ փաստերի մասին տեղեկություն չունեք:

Իսկ ես գիտեմ:

Օրինակ, 1945 թ. այս օրը` մայիսի 2-ին, սկսվեց գրոհը Ռայխսթագի վրա:

Իսկ Ռայխսթագը պաշտպանում էին ովքե՞ր… Գերմանացինե՞րը:

Ո՛չ :

Պաշտպանում էին 850 հոգի ֆրանսիացի և 472 հոգի ադրբեջանցի կամավորներ:

Եվ վատ չէին պաշտպանում...

(...ա՜յ, որ նման տեղեկություն ունենար Մյունխենում

Հայաստան խայտառակողը, Ալիևն ու իր ԱԳ նախարարը ռեխները չէին բացի ու չէին խնդա):

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3184

Մեկնաբանություններ