Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

2021. Աշխարհի ամենահզոր 5 բանակները

2021. Աշխարհի ամենահզոր 5 բանակները
24.02.2021 | 09:56

Ո՞ր բանակներն են ամենահզորն աշխարհում: Արտաքուստ պարզ հարցը զարմանալի բարդություններ է թաքցնում: Իվերջո՝ ուժը հարաբերական հասկացություն է: Զինվորականները որոշում են, թե որտեղ պետք է ներդրումներ անել՝ հիմք ընդունելով տոպոգրաֆիայի ու գեոստրատեգիայի ազգային ունիկալ գործոնները, արդյունքում՝ զարգացման այն ճանապարհը, որ մեկ բանակին հզորություն է ապահովում, մյուս բանակի դեպքում նույն արդյունքը չունի: Ռազմական ուժի վարկանիշը կազմելիս Global Firepower-ը օգտագործել է ունիկալ բանաձև, որը թույլ է տալիս հաշվարկել բազմաթիվ փոփոխականներ, որ կարող են նման համեմատությունները դարձնել խնդրահարույց: Բազում փորձագետների կարծիքով՝ այժմ աշխարհի ամենահզոր 5 բանակներն են.


1. ԱՄՆ
ԱՄՆ-ը 2021-ին վերստացավ աշխարհի ամենաուժեղ բանակի թագը, առաջ անցնելով իր մերձավոր մրցակիցներից, տարածությունը մեծ չէ, բայց հաստատուն է: Ունենալով վիթխարի պաշտպանական բյուջե, նույնիսկ եթե մասնակի ուռճացված է, նաև ընդարձակ ինֆրակառուցվածք, մեծ թվով զինծառայողներ, նաև նշանակալից պահեստազոր, ԱՄՆ-ը առաջ է իր բոլոր մրցակիցներից՝ բանակի ուժը որոշարկող բոլոր չափանիշներով: Զինուժի ներուժին համապատասխանում է և պաշտպանական արդյունաբերությունը, որ կարող է արտադրել աշխարհի ամենաժամանակակից զինատեսակները: ԱՄՆ-ը առաջատար դիրքերում է ռազմական ավիացիայում, իրենց մերձավոր հակառակորդներից նրանք առաջ են և քանակով, և որակով: ԱՄՆ-ը ունի ամենաշատ ավիակիրներն աշխարհում, գլոբալ հարվածի հնարավորություն ունի՝ ԱՄՆ Ռազմածովային ուժերի հայեցակարգի համաձայն՝ (Carrier Strike Groups):


2. Ռուսաստան
Ռուսաստանը վերականգնվել է ռազմական ոլորտում հետխորհրդային անկումից հետո և սկսել է իրականացնել բազմաթիվ նախագծեր իր ծերացող ռազմածովային ուժերի և ռազմածովային նավատորմի նորացման գծով: Այդ աշխատանքի պտուղները նկատելի են 2021-ին, Ռուսաստանն այսօր ունի նոր սերնդի սուզանավեր՝ զինված ռազմավարական ու թևավոր հրթիռներով, որ թույլ է տալիս նրան կրճատել որակական հետ մնալը ԱՄՆ-ից: Ռուսական կորվետների և այլ ոչ մեծ նավերի աճող հզորությունը վկայում է Մոսկվայի հատուկ ուշադրությունը ափամերձ պաշտպանության ուժերին: Ռուսաստանը գերազանցում է ԱՄՆ-ին ցամաքային սպառազինության բոլոր կատեգորիաներով՝ բացառությամբ զրահամեքենաները: Ռազմաօդային ուժերում համամասնությունը դեռ ԱՄՆ-ի օգտին է: Ռուսական նոր Су-57 կործանիչը, որի նպատակը օդում գերազանցության հասնելն է, վկայում է, որ Ռուսաստանը հիմա հետաքրքրված է ամերիկյան ճեղքում ապահովող աննկատ պլատֆորմերի դեմ պայքարի միջոցների զարգացումով, քան թե այդ հնարավորությունների մշակումով:


3. Չինաստան
Նշանակալից հետ մնալով Ռուսաստանից ու ԱՄՆ-ից՝ Չինաստանը շարունակում է նշանակալից ու երկարաժամկետ ներդրումներ անել իր ռազմական ոլորտներում: Ունենալով մեծությամբ երկրորդ ռազմական բյուջեն, ամենամեծ թվով զինապարտները, Չինաստանը ապահովում է պայթուցիկ աճ կարճ ժամանակում: Չինաստանի նշանակալից հումքային ռեսուրսները առաջիկա տասնամայկներում կօգտագործվեն հավակնոտ ծրագրերի համար զինատեսակների արտադրության ու գնման ոլորտում, սեփական ավիակիր հարվածային խմբերի ստեղծումից մինչև ռմբակոծիչների նավատորմի և վեցերորդ սերնդի ռմբակոծիչների ստեղծում:


4. Հնդկաստան
Չնայած համեմատաբար ոչ մեծ պաշտպանական բյուջեին՝և ռազմական արդյունաբերության հետ մնալուն՝ երեք առաջատար տերություններից, Հնդկաստանի ռազմական ներուժը հիմնվում է վիթխարի աշխատանքային ռեսուրսների վրա, և տպավորիչ թվով ռազմական ծառաության ենթակա մարդկանց: Հնդկաստանը մեծ թվով տանկեր ունի (թեպետ որոշ քանակաություն չի նորացվել), նաև ափամերձ պաշտպանության նշանակալից ուժեր ու հրանոթներ: Հնդկաստանը շարունալում է մնալ զենքի ներկրող, Նյու Դելին վերջին ժամանակներս քայլեր է ձեռնարկել շնորհիվ լիցենզիոն արտադրության և տեխնոլոգիաների փոխանցման գործարքների, անկախ պաշտպանական արդյունաբերության հիմքերի ստեղծման համար:


5. Ճապոնիա
Ճապոնիան առաջին անգամ լավագույն հնգյակում 2020-ին փոխարինել է Ֆրանսիային՝ շնորհիվ հարստության, պաշտպանական մեծ բյուջեի և տպավորիչ ինֆրակառույցների: Թեպետ Ճապոնիան ունի պատկառելի ռազմաօդային ուժեր, ակտիվ ներկայացված է ռազմածովային ուժերում, ներառյալ սուզանավերն ու հածանավերը, նրա գլոբալ վարկանիշը տուժում է համեմատաբար փոքրաքանակ ցամաքային ուժերի պատճառով:
Մարկ Էպիսկոպոս, The National Interest


Հ.Գ. Ուժը իսկապես հարաբերական հասկացություն է: Դժվար է ասել՝ ռազմական ուժի վարկանիշը կազմելիս Global Firepower-ը ինչ բանաձև է օգտագործել բանակների հզորությունը հաշվարկելիս, բայց տարօրինակ է, որ ոչ մի բառ չկա ԱԹՍ-ների մասին: Իմա՝ հաշվարկվում են հին սխեմաներով մարտ վարելու ունակության վրա հիմնված զինատեսակներն ու մարդուժը: Աշխարհի ամենահզոր բանակների լավագույն հնգյակում ամենազարմանալին Ճապոնիայի ներկայությունն է, որովհետև երկրի Սահմանադրությամբ Ճապոնիան իրավունք չունի բանակ ունենալ: Հետաքրքիր է նաև, միջուկային զենքը չի հիշատակվում, բայց լավագույն հնգյակում հիմնականում միջուկային տերություններն են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 236779

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ