Սենց էլ երկիր ենք կառավարում. դույլը կովի մոտ տանելու փոխարեն` կովի ստինքներն ենք մոտեցնում դույլին, հետո էլ ճոռոմ-ճոռոմ դասախոսություններ կարդում պարենային անվտանգությունն ապահովելու անհրաժեշտության ......
Էս Օբաման Նոբելյան մրցանակ ստացավ-չստացավ` աֆրիկյան ջունգլիների օրենքով սկսեց ժողովրդավարություն տարածել. որ երկիրը փորձում է դիմադրել` «ուտում» են։ ......
Իրանի ազդեցությունը Հարավային Կովկասում, թերևս, Թուրքմենչայի պայմանագրից հետո առաջին անգամ էականորեն բարձրացել է։ Այսօր Իրանը կարողանում է ոչ միայն հակադարձել Ռուսաստանին, Թուրքիային և Արևմուտքին, այլ նաև զգուշացնում է, որ Հարավային Կովկասում որևէ գործողություն չի թողնելու կատարեն, որը չի բխում Իրանի շահերից։ Միևնույն ժամանակ նաև հստակ նշում է, թե որոնք են Իրանի շահերը։