ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մերօրյա ցեղաշունչ պոետ Խաչիկ Մանուկյանի ծննդյան օրն է այսօր

Մերօրյա ցեղաշունչ պոետ Խաչիկ Մանուկյանի ծննդյան օրն է այսօր
03.03.2024 | 21:02

Ասում են` գրողի միջազգային օրն է այսօր։

Եվ հենց այսօր ծնվել է մեր ժամանակների ցեղաշունչ պոետ, ազգային մտավորական Խաչիկ Մանուկյանը։

Իմ սերնդի համար նա մեր մեծ նախնիների արժանի ժառանգորդն է, ում պոեզիայում հայ մարդու հոգևոր աշխարհն եմ զգում, նրա անցած ճանապարհը պատմության քառուղիներով, արարումները, ազգային բարոյական նկարագիրը, մաքառումները։

Ես դեռ մի քանի տարի առաջ բախտ ունեցա նրա հետ զրույց վարելու։Եվ հարց էի ուղղել նաև գրողի առաքելության մասին, որին ի պատասխան պոետն ասել էր.

- Մարդն իր էությամբ մնացել է նույնը. ջրհեղեղից առաջ և հետո էլ նույն հուզումներն ու զգացողություններն են, նույն որոնումները, չարի և բարու բախումներն են մեր հոգում, մեր շուրջը։ Անկախ ժամանակահատվածից, պստիկ հոգով երերունները չեն կարող մեծ արժեքներ ստեղծել։ Գրողը սեր ու լույս պիտի ավելացնի աշխարհի վրա, մինչդեռ, շատերի սերը հազիվ իրենց վեհերոտ անձին է բավում։

Ինձ համար նրա սփռած լույսն այսօր պայքարի ու վրեժի պատկերն ունի, որով պետք է առաջնորդվենք ու վերահաստատենք մեր ազգի ազնվական գծերը ազգային կյանքում։

Հենց այդպիսին է Խաչիկ Մանուկյանի պոեզիան։

Շնորհավորում եմ Ձեր տարեդարձը, հարգելի պոետ։

Մաղթում եմ երկար տարիների կյանք և առողջություն։

Խոնարհում վասն հայրենյաց անմահացած մեր բոլոր քաջերին, որոնց շարքերում մեր Վաչագան Մանուկյան եղբայրն է` իր խոհափիլիսոփայական աշխարհով ու մեզ թողած իր գաղափաիներով։

Հանուն անմահացած հերոսների` մեր պայքարն ավարտված չէ։ Այդ վրիժառու սերունդներին ձևավորելու է նաև Ձեր ոգեղեն պոեզիան, հարգելի պոետ, և Դուք տեսնելու եք վերաազատագրված Արցախը։

ՈՒ մենք հայ ոգու և մեր ազգի իրական տեսակի հաղթանակին չհավատալու իրավունք չունենք:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3393

Մեկնաբանություններ