«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Էլզասյան թխուկ

Էլզասյան թխուկ
08.12.2013 | 15:14

Ֆրանսիայի արևելքում գտնվող Էլզաս շրջանի համար այս թխուկը այցեքարտի պես մի բան է: Վստահ եմ, որ համտեսելուց հետո այն շատ կսիրեք: Խմոր-զամբյուղի համար ձեզ անհրաժեշտ կլինի 125գ կարագ (կարագը մարգարինով չփոխարինեք), 125 գ շաքարավազ, 250գ ալյուր, 1/3 թեյի գդալ աղ, 2 ձվի դեղնուց և 0,5 կգ չոր ոլոռ: Միջուկի համար` 2-3 գոլդեն տեսակի խնձոր, 1 կիտրոն, 2 ձու, 4 ճաշի գդալ շաքարավազ, 1 թեյի բաժակ կաթ և կիտրոնի քերուկ` 2 թեյի գդալ:

Նախ պատրաստեք զամբյուղը: Եթե համապատասխան ձևավոր աման չունեք, կարող եք այն պատրաստել ջեռոցի համար օգտագործվող սովորական կլոր ամանի մեջ: Մինչ այդ կիտրոնը լավ լվալուց հետո քերեք այնքան, որ ստացվի 2 թեյի գդալ և քամեք կիտրոնը` այն ձեզ անհրաժեշտ կլինի խնձորների համար: Թուլացրած կամ հալեցրած կարագը շաքարավազի հետ լավ հարեք, ավելացրեք ալյուրը, սոդան և ձուն: Ստացվում է փափուկ և հեշտ ենթարկվող խմոր: Ամանի մեջ յուղաթուղթ փռեք: Նկատի ունեցեք, որ խմորը պետք է տարածել ամանի ողջ հատակով և կողքերով` մոտ 2-3 սմ բարձրությամբ: Պատրաստի խմորը տեղափոխեք ամանի մեջ հավասարչափ և 20 րոպե թողեք սառցարանում: Հանելուց հետո խմորը պատառաքաղով մի քանի տեղից ծակծկեք, վրան յուղաթուղթ փռեք, ոլոռը հավասարաչափ տարածեք թղթի վրա ողջ զամբյուղի մակերեսով: Դրեք թխվելու 200 աստիճանի տակ նախապես տաքացված ջեռոցում` 15 րոպե: Մինչ այդ պատրաստեք միջուկը: Յուրաքանչյուր խնձորը բաժանեք 8-10 մասի, կիտրոնի հյութը լցրեք վրան ու ձեթով տապակեք մինչև ոսկեգույն դառնալը: Պատրաստեք լցոնը. ձուն և շաքարավազը խառնեք, ավելացրեք կաթը և կիտրոնի քերուկը: Խմորը հանեք, ոլոռը հեռացրեք, խմորի վրա շարեք խնձորները ինչպես ձեզ դուր կգա: Ես շարում եմ ծաղկաթերթիկների պես` շրջանաձև: Եթե ունեք մոռ, մոշ կամ բալ, կարող եք խնձորների արանքում քիչ-քիչ դասավորել, եթե ոչ` հոգ չէ, թխուկն այսպես էլ շատ համեղ: Լցրեք պատրաստի լցոնը և թխեք 30 րոպե: Բարի ախորժակ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1630

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ