Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ և վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության»՝ տեղեկացնում է Mehr-ը։ «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, և ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ ու վճռական պատասխանի Իրանի կողմից»,- ընդգծել է Ազիզին:               
 

Ասում են...

Ասում են...
03.10.2008 | 00:00

...թե ոստիկանությունում սկսված համակարգային փոփոխությունները շուտով տարածվելու են նաև դատախազության և ազգային անվտանգության ծառայության վրա։ Առայժմ հայտնի չէ, թե ով է լինելու Աղվան Հովսեփյանի հավանական փոխանորդը, բայց գրեթե հաստատ է, որ ինչպես նա, այնպես էլ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանն ազատվելու են աշխատանքից։ ԱԱԾ նոր տնօրենի հավանական թեկնածուներ են համարվում կառույցի նախկին ղեկավար Կառլոս Պետրոսյանը, որին աջակցում է Մոսկվան, բայց նա բարդ հարաբերություններ ունի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Հավանական թեկնածու է նաև ԱԱԾ փոխտնօրեն, գեներալ Ֆելիքս Ցոլակյանը, ինչպես նաև ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի մերձավորներից մեկը, ով այդ համակարգում բարձր պաշտոն է զբաղեցնում։

Դիտվել է՝ 3944

Մեկնաբանություններ