Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ամենաէժան հանցագործը «Նոր» Հայաստանում ահաբեկիչն է

Ամենաէժան հանցագործը «Նոր» Հայաստանում ահաբեկիչն է
02.09.2024 | 06:54

Narek Malyan -ը մի անգամ իր եթերում ասաց, թե չի հասկանում «Նոր» Հայաստանի անկախ դատավորներին, որոնց Փաշինյան Նիկոլը երբեք բան չի ասում, դիցուք, գրավի չափ նշանակելու սկզբունքները:

Օրինակ, նա չէր հասկանում, թե ինչու Սերժի Վաչոյից վերցնում են մեկ միլիարդ, Խաչատուրովից` 5 միլիոն, իսկ ահաբեկիչներից` կեսմիլիոն: Կարծում եմ, ես կարողացա բացահայտել նորհայաստանյան այդ գաղտնիքը:

Բանն այն է, որ այստեղ էլ է գործում մաթեմատիկան:

Օրինակ, եթե Վաչոյին համարում են Սասնա ծռերի մարդասպանից 2000 անգամ ավելի վտանգավոր հանցագործ, ուրեմն, ըստ այդմ, գրավն էլ պիտի 2000 անգամ գերազանցի:

Խաչատուրովը գնահատված է 10 ահաբեկիչ, դրա համար նրա վզին դրել են 5 միլիոն, իսկ Ծառուկյանի Էդոն արժե 40 ահաբեկիչ:

Փաստորեն ստացվում է, որ ամենաէժան հանցագործը «Նոր» Հայաստանում ահաբեկիչն է և, հետևաբար, ամենաանշառը: Եվ պետք է ենթադրել, որ ահաբեկչությունը շուտով լայն թափ կհավաքի երկրով մեկ, քանի որ մարդիկ տեսնում են, գնահատում են ռիսկերը և հասկանում, որ քրեական օրենսգրքի խախտման ամենաանվտանգ, ամենաէֆեկտիվ և պատվավոր ճանապարհը ահաբեկչությամբ զբաղվելն է: Բացի այդ, միայն ահաբեկչությունն է իրավունք տալիս Նոր Հայաստանում ստանալ քաղբանտարկյալի պատվավոր տիտղոսը` բանկ թալանողները, կաշառակերները, գողականերն ու մյուս հանցագործներն ի սկզբանե զրկված են այդ երջանիկ արտոնությունից:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1420

Մեկնաբանություններ