38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ամենախնդրահարույցը դռան վրայի գրությունն էր. «Ղարաբաղեն հողեն մատաղ»

Ամենախնդրահարույցը դռան վրայի գրությունն էր. «Ղարաբաղեն հողեն մատաղ»
09.07.2024 | 13:37

Ստեփանակերտի երկրագիտական թանգարանի արժեքավոր նմուշների շարքում էր հենց բուն թանգարանի մուտքի դուռը։ Այն պատրաստվել է արցախցի վարպետ Ռոբերտ Ասկարյանի կողմից՝ 1983-85 թվականներին։ Արցախյան ընկուզենու փայտից էր: Երկու փեղկերից յուրաքանչյուրը քանդակազարդ շրջանակներով բաժանված են երեք մասի։ Այս շրջանակների մեջ պատկերված են հայ ավանդական ճարտարապետությունը, ընտանիքը և մշակույթը բնորոշող տարբեր կերպարներ։ Բայց խորհրդային ժամանակահատվածի համար ամենախնդրահարույցը դռան վրայի գրությունն էր. «Ղարաբաղեն հողեն մատաղ», «Օջաղներեն պողեն մատաղ» (հեղ.՝ Գուրգեն Գաբրիելյան): Ինչպես նշում է քանդակագործը, 1985 թվականին տեղի կոմունիստական իշխանությունները չեն ողջունել այս նախաձեռնությունը և սպառնացել են հեռացնել դուռն առհասարակ, եթե հայերեն տեքստի փոխարեն ադրբեջաներեն և ռուսերեն տեքստ չգրվի։ Դրան, հավանաբար, խանգարել է Ղարաբաղյան շարժումը և Արցախի անկախացումը։

2021 թվականի հոկտեմբերի 1-ին առաջին ու վերջին անգամ եղա այդ թանգարանում։ Այնքան ցուցանմուշներ կային, այնքան փաստեր՝ հայկական Արցախի մասին, որ ասելու չէ։ Հուսամ՝ Մարտունու թանգարանանմուշների պես Ստեփանակերտինից էլ որոշ մաս հնարավոր է եղել փրկել։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 7894

Մեկնաբանություններ